October 30

Կենգուրու

Ավստրալիան աշխարհում առանձնանում է իր յուրահատուկ բնությամբ ու կենդանական աշխարհով։ Այդ երկրի ամենահայտնի և խորհրդանշական կենդանիներից մեկը կենգուրուն է։ Կենգուրուները պատկանում են պարկավոր կենդանիների ընտանիքին։ Այդ նշանակում է, որ նրանց փոքրիկները ծնվելուց հետո ամբողջությամբ զարգանում են մոր փորին գտնվող պարկի մեջ։ Պարկը նրանց ապահով վայր է՝ պաշտպանություն տալով քամուց, ցրտից ու թշնամիներից։ Մայր կենգուրուն իր փոքրիկին կերակրում է այնտեղ՝ հատուկ կաթով, մինչև որ նա բավականաչափ մեծանա և սկսի ինքնուրույն ցատկել։

Կենգուրուները շատ հետաքրքիր ձևով են շարժվում։ Նրանք չեն քայլում կամ վազում՝ ինչպես մյուս կաթնասունները, այլ ցատկում են։ Նրանց հետևի թաթերը շատ երկար և մկանուտ են, իսկ պոչը՝ հաստ ու ուժեղ։ Այդ պոչը օգնում է պահել հավասարակշռությունը և նույնիսկ ծառայում է որպես «երրորդ ոտք», երբ կենդանին հանգստանում է։ Մի ցատկով կենգուրուն կարող է անցնել մինչև 8 կամ 9 մետր, իսկ արագության դեպքում հասնել ժամում շուրջ 50 կիլոմետրի։ Հետաքրքիր է, որ ցատկելը ոչ միայն արագ, այլև էներգախնայող եղանակ է՝ շնորհիվ հատուկ մկանային կառուցվածքի։

Կենգուրուները հիմնականում ապրում են բաց տարածքներում՝ դաշտերում, մարգագետիններում և սավաննաներում։ Նրանք բուսակեր են՝ սնվում են խոտով, տերևներով, երիտասարդ ճյուղերով և երբեմն նաև մրգերով։ Երբեմն կարելի է տեսնել հարյուրավոր կենգուրուներ միասին՝ մեծ հոտեր կազմած։ Այդ հոտերի անդամները միմյանց հետ շփվում են տարբեր ձայներով և շարժումներով։ Եթե հոտի առաջնորդը վտանգ է զգում, նա հատուկ հարված է տալիս հողին՝ ազդանշան տալով մյուսներին։

Կենգուրուները սովորաբար խաղաղասեր են, բայց երբ վտանգի առաջ են կանգնում, կարող են պաշտպանվել։ Նրանց հզոր հետևի թաթերը կարող են շատ ուժեղ հարված հասցնել։ Այդ պատճառով երբեմն գիտնականները նրանց անվանում են «ցատկող բռնցքամարտիկներ»։ Սակայն սովորաբար նրանք նախընտրում են խուսափել վտանգից և հեռանալ՝ երկար ցատկերով։

Կենգուրուների բազմաթիվ տեսակներ կան՝ մեծ կարմիր կենգուրուն, մոխրագույն կենգուրուն, ծառային կենգուրուն և ուրիշներ։ Ամենամեծը կարմիր կենգուրուն է․ հասուն արուն կարող է լինել ավելի քան երկու մետր բարձր և կշռել շուրջ 90 կիլոգրամ։ Իսկ փոքրագույնները՝ օրինակ՝ ծառային կենգուրուները, ապրում են անտառներում և շատ ավելի թեթև են։

Կենգուրուները ոչ միայն կենդանական աշխարհի յուրահատկություններից են, այլև Ավստրալիայի ազգային խորհրդանիշներից։ Նրանց պատկերն adornում է երկրի զինանշանը, մետաղադրամները և անգամ որոշ պետական հաստատությունների խորհրդանիշները։ Սա վկայում է, թե որքան մեծ նշանակություն ունեն այս կենդանիները ավստրալիացիների մշակույթի և ինքնության համար։

Կենգուրուները մեզ հիշեցնում են, թե որքան բազմազան և հրաշալի է բնությունը։ Նրանք օրինակ են՝ ինչպես կարելի է հարմարվել շրջակա միջավայրին ու ապրել ներդաշնակ դրա հետ։

Տեքստից գտի՛ր և բացատրի՛ր հետևյալ բառերի իմաստը՝

  • պարկավոր- կենդանի, որի ձագը աճում է մոր մարմնի վրա գտնվող պարկի մեջ։
  • հավասարակշռություն-տեղում կանգնել չշարժվել
  • մկանուտ-պինդ, ջլապինդ, ուժեղ
  • հոտ-կենդանիների խումբ
  • խորհրդանիշ-?

Ընտրի՛ր տեքստից մեկ այլ անհասկանալի բառ և գրի՛ր նրա բացատրությունը բառարանի ձևով։
(օր.՝ պարկավոր – կենդանի, որի ձագը աճում է մոր մարմնի վրա գտնվող պարկի մեջ)

Մկանուտ- մկան ունեցող մարմնի մաս

Գրի՛ր հետևյալ բայերի ձևերը անցյալ, ներկա և ապառնի ժամանակներում՝

ցատկել-ցատկում է, ցատկելու է, ցատկեց

պաշտպանվել – պաշտպանվեց, պաշտպանվում է, պաշտպանվելու է

սնվել- սնվում է, սնվելու է, սնվել է

ապրել- ապրում է, ապրելու է, ապրել է

զգալ-զգում է, զգում էր, զգալու է,

Կազմի՛ր «պաշտպանել» բառից տարբեր բառեր՝ նոր ածանցներ ավելացնելով։
(օր.՝ պաշտպան, պաշտպանություն, պաշտպանական…)

պաշտպանյալ

Գտի՛ր տեքստում բարդ նախադասություն և բաժանի՛ր նրա բաղադրիչ պարզ նախադասությունները։

Գտի՛ր տեքստից երկու ածական, որոնք բնութագրում են կենգուրուին։

Ցատկող բռնցքամարտիկներ

Գտի՛ր և ընդգծի՛ր տեքստում առկա 5 բայ և գրի՛ր դրանց դեմքը (առաջին, երկրորդ, երրորդ)։

Ցատկում են-երրորդ դեմք

Չեն քայլում-երրորդ դեմք

Չեն վազում-երրորդ դեմք

անվանում են-երրորդ դեմք

ապրում են-երրորդ դեմք

Գրի՛ր տեքստից մեկ նախադասություն, որտեղ առկա է համեմատություն կամ արտահայտություն։ Բացատրի՛ր դրա իմաստը։

Նրանք չեն քայլում կամ վազում՝ ինչպես մյուս կաթնասունները, այլ ցատկում են։

Ընտրի՛ր տեքստից քեզ ամենաշատ դուր եկած մի փաստ և գրի՛ր՝ ինչու է այն քեզ հետաքրքրել։

Այդ երկրի ամենահայտնի և խորհրդանշական կենդանիներից մեկը կենգուրուն է։

Ես այդքան լավ չգիտեի, որ կենգուրուն այդ երկրի խորըրդանիշն է։

Պատասխանի՛ր հարցերին՝ ընդգծելով ճիշտ պատասխանները։

Ո՞ր երկրի խորհրդանիշն է կենգուրուն։
ա) Կանադայի բ) Ավստրալիայի գ) Արգենտինայի

Որտե՞ղ է ապրում և մեծանում փոքրիկ կենգուրուն։
ա) Բնի մեջ բ) Մոր պարկի մեջ գ) Թփի տակ

Ինչպե՞ս է շարժվում կենգուրուն։
ա) Քայլելով բ) Ցատկելով գ) Սողալով

Ի՞նչն է օգնում կենգուրուին պահպանել հավասարակշռությունը։
ա) Նրա պոչը բ) Նրա ականջները գ) Նրա առջևի թաթերը

Ինչո՞ւ են կենգուրուներին անվանում «ցատկող բռնցքամարտիկներ»։
ա) Որովհետև նրանք բռնցքամարտով են զբաղվում միմյանց հետ
բ) Որովհետև ունեն ուժեղ թաթեր և հարվածում են
գ) Որովհետև սիրում են խաղալ

Ինչո՞ւ են կենգուրուները համարվում էներգախնայող կենդանիներ։
ա) Քանի որ քիչ են սնվում
բ) Քանի որ ցատկելն ավելի քիչ էներգիա է պահանջում, քան վազելը
գ) Քանի որ շատ են քնում

Ի՞նչ են անում կենգուրուները, երբ հոտի առաջնորդը վտանգ է զգում։
ա) Բռնում են թշնամուն
բ) Հարվածում են հողին՝ ազդանշան տալու համար
գ) Թաքնվում են թփերի մեջ

Ինչպե՞ս է պարկը օգնում փոքրիկ կենգուրուին։

Պարկը օգնում է կենգուրույին, որ չմրսի, քամուց պաշտպանվի և պաշտպանվի թշնամիներից։

Ի՞նչ կարող ենք սովորել կենգուրուից բնության նկատմամբ վերաբերմունքի մասին։

Կենգուրուները մեզ հիշեցնում են, թե որքան բազմազան և հրաշալի է բնությունը։ Նրանք օրինակ են՝ ինչպես կարելի է հարմարվել շրջակա միջավայրին ու ապրել ներդաշնակ դրա հետ։

Ինչո՞ւ է կենգուրուն Ավստրալիայի մշակույթի խորհրդանիշ համարվում։

Նրանց պատկերն adornում է երկրի զինանշանը, մետաղադրամները և անգամ որոշ պետական հաստատությունների խորհրդանիշները։

Գրի՛ր երկու նախադասություն, որոնք ցույց են տալիս կենգուրուի հարմարվողականությունը միջավայրին։

Նրանց հզոր հետևի թաթերը կարող են շատ ուժեղ հարված հասցնել։

Նրանց ցատկելը ոչ միայն արագ, այլև էներգախնայող եղանակ է՝ շնորհիվ հատուկ մկանային կառուցվածքի։

October 28

Ժայռապատկերներ

Ժայռապատկեր,պետրոգլիֆ քարանձավների պատերին, առաստաղներին, ժայռերի և քարերի մակերեսներին արված հնագույն պատկերներ ու տեսարաններ։ Ժայռապատկերը հայտնի են Երկրագնդի բոլոր մասերում՝ աշխարհի ավելի քան 120 երկրներում։ Հնագույն ժայռապատկերները վերաբերվում են հին քարե դարին, վերջինները՝ միջնադարին։ Կատարման տեխնիկայով բազմազան են՝ հանքային ներկերով արված բազմագույն նկարներից մինչև տարբեր որակի ուրվագծային պատկերներ ու հարթաքանդակներ։

Առաջին ժայռապատկերները Հայաստանում հայտնաբերվել են 1902 թ-ից մինչև 1910 թ.։

ժայռապատկերներ | Զառա Ոսկանյան

Ժայռապատկերները Հայաստանում

Հայաստանի լեռները հարուստ են ժայռապատկերներով, որոնք պահպանվել են դեռևս մեր թվարկությունից առաջ եղած ժամանակներից, ու այդ է պատճառը, որ ժայռապատկերները Հայաստանում մեծ հետաքրքրություն են ներկայացնում։ Հայաստանում կան նաև գունավոր և մուլտի նման շարջական ժայռապատկերներ։ Ժայռապատկերն այլ կերպ անվանում են պետրոգլիֆ, որն առաջացել է հունարեն petros և glyphein բառերից, որոնք թարգմանաբար նշանակում են քար և փորել:

Հայտնի է, որ նախկինում մարդիկ օգտագործել են ժայռապատկերները հաղորդակցվելու նպատակով, ու այդ է պատճառը, որ դրանք շատ հաճախ նշանագրեր են, որոնցով մարդիկ նկարագրել են իրերն ու երևույթները։

Ժայռապատկերները Հայաստանում

Կարելի է ասել, որ ժայռապատկերները կարևոր հարստություն են ներկայացնում, քանի որ դրանք մեծ ինֆորմացիա են պարունակում տվյալ դարաշրջանի մարդկանց կենցաղի, հոգևոր ու մտավոր պատկերացումների վերաբերյալ՝ հանդիսանալով պատմական սկզբնաղբյուրներ։ Ժամանակին ժայռապատկերները գրավոր աղբյուրներ են ծառայել՝ նպաստելով պահպանել ու փոխանցել ավանդույթներն ու սովորությունները։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ Հայաստանում կա ավելի քան 20-30 հազար ժայռապատկեր։

October 28

Պատմության վերակառուցում

Սցենար

Մի գեղեցիկ օր, մենք մեր խմբով (Արսենը, Ռուբենը, Արարատը և Մարկը) հայտվենցինք նախնադարում և մեզ տվեցին մեկ օր ժամանակ։ Մենք ուրախությունով ընդունեցինք և ճանապարհ ընկանք։ Սկզբում հանդիպեցինք մի բնիկի, ով մեզ հյուրընկալեց իր ապրելատեղը՝ անձավը։ Անձավը լի էր պետրոգլիֆներով և լուսավոր էր։ Բնիկը առաջարկեց ծանոթացնել մեզ տեղանքի հետ։ Մենք գնացինք որս անելու։ Որսից մեկ օր առաջ բնիկը նիզակ պատրաստեց և գնացինք որսի։ Որսինց մեկ օր առաջ բնիկը ինչ-որ ավադույթ էր անում, որը որսի հաջողության համար էր։ Նա իր նիզակով հողի վրա նկարեց մի բիզոնանման կենդանի, որի կողքով պարեց երգեց ու դրանից հետո կարծես թե սպնեց բիզոնին։ Նա բացատրեց, որ իրենց ժամանակներում դա անում էին, որովհետև հավատում էին, որ այս հողի վրա նկարված բիզոնն ու իրական բիզոնն իրար հետ կապ ունեն, երբ նիզակով սպանում են հողի բիզոնին կապը կտրվում է ու հաջորդ օրվա որսը պետք է հաջող ստացվի։ Երբ չէր ստացվում նրանք մեկ է չէին հանձնվում և օր հետո անում էին նույն բանը, ու այսպես տարիներ շարունակ նրանք պահպանում են իրենց ավադույթը(այս ամենը պետք է պատմի բնիկի որդին, ում հայրը մահացել է և իր հետ թողել ավանդույթը)։ Բնիկը մեզ տարբեր ձևեր սովորեցրեց որս անելու մասին և մենք վերադարձին մի բիզոն շալակած գալիս էին անձավ։ Հետո բնիկը առաջարկեց մեզ սովորեցնել, որպեսզի ինքներս պատրաստենք ներկ և այդ ներկից նկարել ժայռապատկերներ (այդտեղ ինչ-որ մեկը կխոսա ու կպատմի թե ինչո՞վ և ի՞նչը ինչից հետո ենք անում ու ոնց)։ Հետո մենք եփեցինք, կերանք կիսահում բիզոնին և բիզոնի կաշվով ծածված քնեցինք քարերի վրա։Մի գեղեցիկ օր, մենք մեր խմբով (Արսենը, Ռուբենը, Արարատը և Մարկը) հայտվենցինք նախնադարում և մեզ տվեցին մեկ օր ժամանակ։ Մենք ուրախությունով ընդունեցինք և ճանապարհ ընկանք։ Սկզբում հանդիպեցինք մի բնիկի, ով մեզ հյուրընկալեց իր ապրելատեղը՝ անձավը։ Անձավը լի էր պետրոգլիֆներով և լուսավոր էր։ Բնիկը առաջարկեց ծանոթացնել մեզ տեղանքի հետ։ Մենք գնացինք որս անելու։ Որսից մեկ օր առաջ բնիկը նիզակ պատրաստեց և գնացինք որսի։ Որսինց մեկ օր առաջ բնիկը ինչ-որ ավադույթ էր անում, որը որսի հաջողության համար էր։ Նա իր նիզակով հողի վրա նկարեց մի բիզոնանման կենդանի, որի կողքով պարեց երգեց ու դրանից հետո կարծես թե սպնեց բիզոնին։ Նա բացատրեց, որ իրենց ժամանակներում դա անում էին, որովհետև հավատում էին, որ այս հողի վրա նկարված բիզոնն ու իրական բիզոնն իրար հետ կապ ունեն, երբ նիզակով սպանում են հողի բիզոնին կապը կտրվում է ու հաջորդ օրվա որսը պետք է հաջող ստացվի։ Երբ չէր ստացվում նրանք մեկ է չէին հանձնվում և օր հետո անում էին նույն բանը, ու այսպես տարիներ շարունակ նրանք պահպանում են իրենց ավադույթը(այս ամենը պետք է պատմի բնիկի որդին, ում հայրը մահացել է և իր հետ թողել ավանդույթը)։ Բնիկը մեզ տարբեր ձևեր սովորեցրեց որս անելու մասին և մենք վերադարձին մի բիզոն շալակած գալիս էին անձավ։ Հետո բնիկը առաջարկեց մեզ սովորեցնել, որպեսզի ինքներս պատրաստենք ներկ և այդ ներկից նկարել ժայռապատկերներ (այդտեղ ինչ-որ մեկը կխոսա ու կպատմի թե ինչո՞վ և ի՞նչը ինչից հետո ենք անում ու ոնց)։ Հետո մենք եփեցինք, կերանք կիսահում բիզոնին և բիզոնի կաշվով ծածված քնեցինք քարերի վրա։

October 11

Մեքսիկացին

Ժուան Քաբրալը մի բարձրահասակ մեքսիկացի էր, որ աշխատում էր հորեղբորս այգում, որթատունկերը էտելու ժամանակ: Նա մի աղքատ մարդ էր, որի ամբողջ ունեցվածքը իր կին Կոնսուելյան էր՝ Պաբլո և Պանչո որդիների հետ միասին, երեք դստրիկները, իր կաղ զարմիկ Ֆեդերիկոն՝ չորս շների ու մի կատվի ուղեկցությամբ, կիթառը, հին կոտորակի հրացանը և արդեն վաղուց պառաված ձին, որ քաշում էր դատարկ ամանեղենի շրըխկ-թըրխկոցով լիքը ծածկած սայլը:

Այդ առավոտ ես ու հորեղբայրս հանդարտ զրուցում էինք ագարակի բակում, երբ ճանապարհի ծայրին երևաց սայլը, և Ժուանը իր ամբողջ թափառական խմբի հետ միասին ուղղվեց մեր կողմը:

— Սա ի՞նչ է,- զարմացավ հորեղբայրս:

— Մեքսիկացիներ են,- ասացի:

— Ի՞նչ գիտես,- նորից զարմացավ հորեղբայրս:

— Շներին նայիր,- բացատրեցի ես: — Մեքսիկացիները պարզ ու ազնվասիրտ ժողովուրդ են: Ամենաաղքատ մեքսիկացին էլ շների մի ամբողջ ոհմակ է պահում: Նրանք հնդկացիների և ուրիշ ազնվազարմ ցեղերի խառնուրդ են:

— Ի՞նչ են ուզում,- ասածիցս անհանգստացավ հորեղբայրս:

— Աշխատանք,- ասացի ես,- դա դեմ է նրանց ազնվազարմ բնությանը, բայց կյանքն ստիպում է, որ աշխատեն:

Ինչպես երևում է, հորեղբորս բոլորովին չհուզեց իմ ճառը:

— Որթատունկերս ես ինքս եմ էտելու,- հայտարարեց նա:

— Նրանց ի՞նչ,- ասացի ես,- կշրջվեն ու կգնան մի ուրիշ ագարակ:

Բեռնասայլակը դանդաղ ագարակի բակը մտավ, և Ժուան Քաբրալը բարձրահասակ մեքսիկացու իր ողջ վերհությամբ ողջունեց մեզ՝ «Բուենոս դիաս, ամիգոս»: Հետո կոտրտված անգլերենով տեղեկացավ.

— Այստեղ աշխատանք կճարվի՞ մի ուժեղ մեքսիկացու համար:

— Այսինքն ո՞ւմ համար,- հարցրեց հորեղբայրս ինձ:

— Ինձ համար,- ասաց մեքսիկացին,- Ժուան Քաբրալի:

— Ժուան Քաբրալ,- կրկնեց հորեղբայրս,- չէ, աշխատանք չկա:

— Ինչքանո՞վ,- Ժուանն անտեսեց հորեղբորս պատասխանը:

— Ի՞նչ է ասում,- հորեղբայրս չհասկացավ մեքսիկացու ասածը ու, սարսափելի շփոթված, մի ծխախոտ վառեց:

— Նա ուզում է իմանալ, թե որքա՞ն ես վճարելու,- թարգմանեցի ես:

— Վճարելու մասին ո՞վ բան ասաց: Ես աշխատող չեմ վարձում:

— Հետո ի՞նչ,- ասացի ես,- նա համենայն դեպս ուզում է իմանալ: Նա հրաշալի գիտի, որ դու աշխատող չես վարձում:

Հորեղբայրս շվարեց:

— Երեսուն սենթ,- կասծածելով ասաց նա: — Ես ճապոնացիներին ժամը երեսուն սենթ եմ վճարում: Ուրիշ ագարակատերեր քսան կամ քսանհինգ են տալիս:

— Ժամը երեսուն սենթ,- ասացի մեքսիկացուն:

— Չէ,- ասաց Ժուանը,- բավական չէ: Իմ տանը լիքը սոված բերան կա էս ձմեռ:

— Ի՞նչ,- անհանգստացավ հորեղբայրս: Նա անընդհատ նեղվում էր ու Ժուանի ասածներից ոչինչ չէր հասկանում, այնպես որ՝ ես ստիպված էի թարգմանել մեքսիկացու ամեն խոսքը:

— Ասում է՝ երեսուն սենթը բավական չէ: Նա դրանով իր տան բոլոր սովածներին այս ձմեռ չի կերակրի:

— Ովքե՞ր են այդ սովածները:

— Կարծում եմ այս ամբողջ թափառախումբն էլ սոված է,- ասացի ես:

Հորեղբայրս շրջվեց սայլի կողմը:

— Որտե՞ղ են սրանք ապրում,- հետաքրքրվեց նա:

— Չգիտեմ: Մի տեղ գնում են էլի:

Ժուան Քաբրալը կանգնած էր մեր արևոտ բակում, արձանի նման անշարժ ու լուռ: Նրա շներից մեկը ձանձրանալով մոտեցավ հորեղբորս ու ձեռքը լիզեց: Հորեղբայրս վեր թռավ ու վախեցած շուրջը նայեց:

— Սա ի՞նչ է,- հարցրեց նա ինձ:

— Մեքսիկացու շներից մեկն է,- ասացի ես: Շունը տխուր աչքերով նայեց հորեղբորս ու պոչը շարժեց:

— Ասա՝ թող հեռու գնա:

— Հեռու գնա,- խնդրեցի ես: Շունը վերադարձավ թափառախմբի մոտ: Հորեղբայրս նայում էր (ավելի ճիշտ կլինի ասել՝ ուսումնասիրում էր), թե շունն ինչպես վազեց-անցավ բակի մյուս կողմը: Երբ շունը պառկեց սայլի ստվերում, հորեղբայրս ասաց.

— Սովորական շուն է: Դրանցից հարյուրներով փողոցներում կան:

— Ճիշտ է,- ասացի ես;

— Մի պեննի էլ չարժե:

— Պեննիի կեսի կեսն էլ չարժի,- ասացի ես,- վրան երկու դոլար էլ տաս, չեմ վերցնի:

— Ինձ որ վրան երեք դոլար էլ տաս, չեմ վերցնի: Բանի պետք չի: Նապաստակ կամ դրա նման մի բան կարո՞ղ է բռնել:

— Երբեք:

— Գողերի կարող է վախեցնել:

— Երբեք,- ասացի ես: — Նա դուրս կգա ու կլիզի գողերի ձեռքերը:

— Ուրեմն՝ ի՞նչ օգուտ դրանից:

— Ոչ մի օգուտ:

— Չեմ հասկանում,- համառեց հորեղբայրս,- ինչո՞ւ են այդ անպետք շներից չորս հատ պահում:

— Մեքսիկացիներ են,- ասացի ես,- պարզ մեքսիկացի մարդիկ են:

— Ես լսել եմ, որ բոլոր մեքսիկացիները գողեր են:

— Նրանք վերցնում են այն ամենը, ինչ-որ հողում արմատներ չունի:

— Իմ տանը տասներեք սոված բերան կա, ինձ չհաշված: Երեսուն սենթը բակական չէ,- ասաց Ժուանը:

— Տասներեք բերա՞ն,- զարմացավ հորեղբայրս:

— Նա կենդանիներին էլ է հաշվում:

— Չեմ կարծում, թե նա որթատունկ էտել իմանա,- ասաց հորեղբայրս:

— Որթատունկ էտել գիտե՞ք,- հարցրի ես մեքսիկացուն:

— Ոչ սենյոր, ես զինվոր եմ:

— Ի՞նչ ասաց,- չհասկացավ հորեղբայրս:

— Նա զինվոր է,- ասացի ես,- քաջ զինվոր:

— Պատերազմն արդեն վերջացել է,- Ժուանին հայտնեց հորեղբայրս:

Ըստ երևույթին նրանք իրար չէին հասկանում, և բարձրահասակ մեքսիկացին բեռնասայլակից հանեց իր հին կոտորակի հրացանը ու նշան բռնեց ճիշտ այնպես, ինչպես զինվորներն են անում կրակելիս: Երբ հորեղբայրս տեսավ կոտորակի հրացանը, վատ զգաց իրեն: Նա կանգնեց իմ ետևում և, ձեռքը մեկնելով, խստորեն խոսեց մեքսիկացու հետ:

— Հեռացրու հրացանը,- ասաց նա: — Ես չեմ ուզում, որ ինչ-որ մեքսիկացի պատահաբար սպանի ինձ: Ես հավատում եմ քեզ:

Հետո, անհանգստացած ինձ դառնալով, ասաց.

— Թող հեռու տանի էդ անտեր հրացանը: Նա հիմա կսպանի ինձ՝ ցույց տալու համար, որ ինքն իսկապես զինվոր է:

— Չի սպանի,- ասացի ես:

— Հեյ, ասաց հորեղբայրս Ժուան Քաբրալին,- ես ոչ մեկի օգնության կարիքը չեմ զգում:

Մեքսիկացին քայլ արեց դեպի առաջ:

— Երեսուն սենթը, ինձ չհաշված, տասներեք հոգու կերակրելու համար բավական չէ,- պնդեց նա:

Հետո հրացանը մի կողմ դրեց, և հորեղբայրս հազիվ էր շունչը տեղը բերել, երբ նորից քիչ մնաց հավասարակշռությունը կորցնի. սայլի ծածկի տակից նրան էին նայում հինգ երիտասարդ մեքսիկացու դեմքեր:

— Այն ի՞նչ մարդիկ են,- խզված ձայնով հարցրեց հորեղբայրս:

— Երեխաներ են,- ասացի ես: — Երկու տղա, երեք աղջիկ:

— Ի՞նչ են ուզում երեխաները:

— Բակլա ու ալյուր,- ասացի ես,- ու մի քիչ էլ աղ: Ուզածները շատ բան չի:

— Ասա նրանց՝ թող հեռանան,- ասաց հորեղբայրս: — Նա որթնատունկ էտել չգիտի:

— Ամեն մարդ էլ կարող է սովորել:

— Նա կավերի իմ այգին:

— Եվ իր հետ կտանի այն ամենը, ինչը հողում արմատներ չունի,- ասացի ես:

— Ես ժամը տասը սենթ ավելի եմ վճարում, քան ուրիշները:

— Նա ասում է, որ երեսուն սենթը բավական չէ:

— Իսկ որքա՞նն է բավական,- հարցրեց հորեղբայրս:

— Սենյոր Քաբրալ,- դարձա ես մեքսիկացուն,- դուք ժամը երեսուն սենթով կաշխատե՞ք: Իմ հորեղբայրը օգնության կարիք բոլորովին չունի, բայց ձեզ անչափ հավանել է:

— Ընտանիքիս ու կենդանիներիս համար տուն կճարվի՞,- հարցրեց մեքսիկացին:

-Այո,- ասացի ես,- համեստ, բայց հարմարավետ մի տուն կա:

— Աշխատանքը շա՞տ է,- հարցրեց մեքսիկացին:

— Բոլորովին աննշան է,- ասացի ես

— Հաճելի՞ աշխատանք է:

— Անչափ հաճելի է,- ասացի ես,- և առողջության համար օգտակար:

Մեքսիկացին մի պահ լռեց, հետո ծանրաքայլ մոտեցավ մեզ: Չորս շները քայլում էին նրա ետևից, և նրա հինգ երեխաներն արդեն շրջապատում էին հորեղբորս: Ես զգում էի, որ նրանց մոտենալու հետ միասին հորեղբայրս ավելի ու ավելի էր նեղվում:

— Սենյոր,- այսպես դիմեց մեքսիկացին հորեղբորս,- ես կաշխատեմ ձեր այգում:

— Ինձ համար մեծ պատիվ է,- թոթովեց հորեղբայրս:

Նա լրիվ շփոթված էր: Հիմնականում դրա պատճառը շներն էին: Եվ իհարկե երեխաները՝ երկու տղա և երեք աղջիկ: Անկասկած, նաև մեքսիկացու փառահեղ պահվածքը: Եվ, իհարկե, ոչ մի դեպքում հրացանը չէր: Հորեղբայրս երբեք թույլ չէր տա, որ այս աշխարհում որևէ ուժ վախեցներ իրեն:

Ժամը երեքի կողմերը մեքսիկացիներն արդեն տեղավորվել էին իրենց փոքրիկ տնակում, և ես Ժուան Քաբրալին տարա մի որթատունկի մոտ, որպեսզի էտել սովորեցնեմ: Պաբլոն և Պանչոն, կաղ Ֆեդերիկոյի հետ միասին, եկան մեզ հետ:

Ես բացատրում էի նրան ամեն ճյուղը կտրելու նպատակը՝ նախ որթատունկի ձևը պահելու համար, որպեսզի ուժեղ լինի որթատունկը, որ մատղաշ ճյուղերը ձգվեն արևին և այլն: Հետո, երբ անցանք մյուս որթատունկին, ես, մկրատը հանձնելով Ժուանին, հարցրի, թե արդյոք չէր բարեհաճի մի որթատունկ էտել: Ժուանը շատ նրբանկատ գտնվեց և համաձայնեց: Նա աշխատում էր դանդաղ ու մտախոհ, իր երեխաներին ու զարմիկին բացատրելով ամեն ճյուղը կտրելու նպատակը, ինչպես ես էի իրեն բացատրել: Կաղ Ֆեդերիկոն, որ վաթսունին մոտ մի մարդ էր, ուղղակի ցնցված էր: Ես նրան առաջարկեցի գործը շարունակել մինչև մութն ընկնելը, և ինքս վերադարձա հորեղբորս մոտ, որ ֆորդի ղեկին նստած երազում էր:

— Գործերն ինչպե՞ս են,- հարցրեց նա:

— Հրաշալի,- ասացի ես:

Մենք քաղաք էինք գնում վաթսունվեց մղոն արագությամբ, կարծես թե հորեղբայրս ուզում էր փախչել ինչ-որ վախեցնող բանից: Ամբողջ ճանապարհին նա ձայն չհանեց: Միայն երբ Վենտուրա Ավենյու էինք մտնում Ֆեյն Գրաունդզի մոտ, ասաց.

— Այդ բոլոր չորս շները միասին վերցրած մի պեննի էլ չարժեն:

— Շները կապ չունեն,- ասացի ես,- ուղղակի մեքսիկացիները ուրիշ ձևով են աշխարհին նայում:

— Ինձ թվաց, որ շունն ինձ պիտի կծի,- ասաց հորեղբայրս:

— Ոչ,- ասացի,- նրա մտքով էլ չէր անցնում: Անգամ եթե ոտքով խփեիր: Նրա հոգին լի է սիրով: Նույնն էլ մեքսիկացիներն են: Նրանց գողությունը երբեք լուրջ բան չի դառնում:

— Երեխաները առողջ տեսք ունեին,- ասաց հորեղբայրս:

— Ավելի առողջ երբեք չեն լինում:

— Ի՞նչ են ուտում:

— Բակլա և մեքսիկական հաց,- ասացի ես: — Այն բաները, որ  քեզ համար անօգուտ են:

— Կարծում ես երբևէ որթատունկ էտել կսովորի՞:

— Անկասկած,- ասացի:

— Չեմ կարծում, թե տրակտորը թռցնի, հը՞:

— Չէ, ասացի,- տրակտորը չափից շատ ծանր է:

— Այդ այգու վրա ես անցյալ տարի ահագին դրամ կորցրի,- ասաց հորեղբայրս:

— Գիտեմ,- ասացի,- նախանցյալ տարի էլ նույն էր:

— Այդ այգին առնելուս օրից դրա վրա դրամ եմ կորցնում,- բողոքեց հորեղբայրս: — Ո՞ւմ է պետք խաղող, ո՞ւմ է պետք չամիչ:

— Միգուցե այս տարի կփոխվի՞:

— Կարծո՞ւմ ես:

— Ինձ թվում է՝ մեքսիկացին հաջողություն կբերի,- ասացի ես:

— Հետաքրքիր է,- ասաց հորեղբայրս,- ես էլ նույնն էի մտածում: Եթե նա տասներեք հոգու կերակրելու է այս ձմեռ, ուրեմն՝ այնքան էլ վատ տարի չի լինի:

— Անցյալ տարվանից ավելի շատ չես կորցնելու,- ասացի:

— ճապոնացիները վատը չեն,- ասաց հորեղբայրս: — Ուղղակի աշխարհին ուրիշ տեսակ են նայում, քան մեքսիկացիները:

— Ճապոնացիները երբեք չորս սովորական շուն չէին պահի,- ասացի:

— Նրանք կքշեին շներին:

— Եվ կքարկոծեին,- ասացի ես:

— Ինձ թվում է՝ այս տարին լավը կլինի:

Մենք այլևս ոչ մի բառ չխովսեցինք ճանապարհին:

Առաջադրանքներ

Ինչպիսի՞ն էր մեքսիկացին։ Պատմվածքի բնորոշող հատվածներից օգտվելով՝ բնութագրի՛ր նրան։Մեքսիկացիները պարզ ու ազնվասիրտ ժողովուրդ են: Ամենաաղքատ մեքսիկացին էլ շների մի ամբողջ ոհմակ է պահում: Նրանք հնդկացիների և ուրիշ ազնվազարմ ցեղերի խառնուրդ են:

Բնութագրի՛ր հորեղբորը՝ տեքստից հիմնավորումներո բերելով։

Հորեղբորը միշտ շփոտված էր և ժլատ

Մի քանի նախադասությամբ պատմվածքի համար ավարտ հորինի՛ր։

Ժամանակի ընթացքում մեքսիկացին սովորեց որթատունկ էտել, իսկ շները հսկում էին ամբողջ այգին, որ օտար մարդ կամ կենդանիներ չվնասեին այգին։ Այս գործարքից և մեքսիկացին էր գոհ և հորեղբայրը։

October 7

Ֆոտոսինթեզ

Ֆոտոսինթեզը մի կարևոր գործընթաց է, որի ժամանակ բույսերը արևի լույսի օգնությամբ «պատրաստում են» իրենց սնունդը։

Ասես բույսերն ունեն իրենց «խոհանոցը», որտեղ եփում են ուտելիք՝ օգտագործելով արևի լույսը, ջուր և օդից վերցրած գազ՝ ածխաթթու գազը (CO₂)։

Ֆոտոսինթեզը՝ քայլ առ քայլ

1. Բույսը վերցնում է ջուր հողից՝ իր արմատների միջոցով։

2. Տերևները հավաքում են արևի լույսը։ Դրա համար նրանք ունեն մի նյութ՝ քլորոֆիլ, որը տերևներին տալիս է կանաչ գույն։

3. Տերևները նաև շնչում են ածխաթթու գազը (CO₂)։

4. Բույսը օգտագործում է արևի լույսը որպես «էլեկտրականություն», որպեսզի ջուրը և CO₂-ը միանան իրար և ստեղծի շաքար (սնունդ)։

5. Այդ գործընթացի արդյունքում բույսը նաև արտազատում է թթվածին (O₂), որը մեզ՝ մարդկանց և կենդանիներին, պետք է շնչելու համար։

Ահա բանաձևը (պարզեցված)

Ջուր + Ածխաթթու գազ +  Արևի լույս → Շաքար + Թթվածին։

Պատկերացրու, որ արևոտ օր է։ Դու մի այգում ես, որտեղ կան ծառեր ու ծաղիկներ։

Ծառի արմատները վերցնում են ջուրը հողից։

Տերևները «որսում» են արևի լույսը։

Տերևները նաև վերցնում են օդից ածխաթթու գազ։

Բույսը սկսում է «աշխատել»՝ պատրաստելով իր սնունդը։

Ի վերջո, այդ բույսը արտադրում է թթվածին, որը դու շնչում ես։

Այս ամենը տեղի է ունենում ամեն օր՝ միլիոնավոր բույսերի մեջ։

Ինչո՞ւ է ֆոտոսինթեզը կարևոր.

Բույսերն առանց ֆոտոսինթեզի չեն կարող գոյատևել։

Մարդիկ և կենդանիները ֆոտոսինթեզի շնորհիվ ունեն թթվածին։

Ֆոտոսինթեզի շնորհիվ գոյություն ունի սննդային շղթան։

Գործնական աշխատանք.

Անհրաժեշտ նյութեր`

1.Թարմ կանաչ տերև (լավ է՝ խիտ կանաչ ծառից կամ ծաղկից)

2.Մի թափանցիկ բաժակ կամ բանկա

3.Ջուր

3.Արևկող պատուհան կամ լամպ

Ընթացքը`

1. Լցրու բաժակի մեջ ջուր։

2. Տերևը դրեք ջրի մեջ այնպես, որ ամբողջությամբ խորտակված լինի (կարող ես մի փոքր քար դնել վրան՝ ծանրացնելու համար)։

3. Դիր բաժակը արևոտ տեղում կամ շատ պայծառ լույսի տակ։

4. Սպասիր մոտ 1 ժամ։

Ի՞նչ կնկատես.

Եթե ուշադիր նայես տերևին, կտեսնես փոքր պղպջակներ։ Այդ պղպջակները թթվածինն են, որը դուրս է գալիս ֆոտոսինթեզի արդյունքում։

Սա ապացուցում է, որ տերևը իրականում  ֆոտոսինթեզ է կատարում, և թթվածին է արտադրում։

Իսկ ի՞նչ է քլորոֆիլը.

Քլորոֆիլը կանաչ գույնի նյութ է, որը կա բույսերի տերևների և ցողունների մեջ։

Այն է, ինչի շնորհիվ տերևները կանաչ են երևում։

Ինչու՞ է քլորոֆիլը կարևոր.

Քլորոֆիլը բույսերին օգնում է կլանել արևի լույսը։ Իսկ առանց արևի լույսի ֆոտոսինթեզ չի կարող լինել։

Այն գործում է ինչպես արևային վահանակ.
երբ արևի լույսը ընկնում է տերևների վրա, քլորոֆիլը «բռնում է» այդ լույսը և օգնում է բույսին պատրաստել սնունդ։

Առաջադրանքներ`

  1. Ի՞նչ գործընթաց է ֆոտոսինթեզը։ Ֆոտոսինթեզը մի կարևոր գործընթաց է, որի ժամանակ բույսերը արևի լույսի օգնությամբ «պատրաստում են» իրենց սնունդը։
  2. Որ նյութերի օգնությամբ են բույսերը պատրաստում իրենց սնունդը։ Ջուր + Ածխաթթու գազ +  Արևի լույս → Շաքար + Թթվածին։
  3. Ինչպես են բույսերը ստանում ջուրը։ Արմատների օգնությամբ
  4. Ի՞նչ նյութ է գտնվում տերևներում, որը տալիս է նրանց կանաչ գույն։Տերևները հավաքում են արևի լույսը։ Դրա համար նրանք ունեն մի նյութ՝ քլորոֆիլ, որը տերևներին տալիս է կանաչ գույն։
  5. Ի՞նչ գազ են տերևները վերցնում օդից։ Ածխաթթու գազ
  6. Որպես ինչ է ծառայում արևի լույսը ֆոտոսինթեզի ժամանակ։Բույսը օգտագործում է արևի լույսը որպես «էլեկտրականություն», որպեսզի ջուրը և CO₂-ը միանան իրար և ստեղծի շաքար (սնունդ)։
  7. Ինչ է ստացվում ջրի և CO₂-ի միացումից արևի լույսի ազդեցությամբ։ Շաքար
  8. Ո՞ր գազն է արտազատվում ֆոտոսինթեզի արդյունքում։ Ածխաթթու գազ
  9. Ինչու՞ է այդ գազը կարևոր մարդկանց և կենդանիների համար։ Որ կարողանանք շնչել
  10. Առանց ֆոտոսինթեզի ի՞նչ չէր կարող գոյություն ունենալ։ Աշխարհում ոչինչ։
  11. Ի՞նչ դեր ունի քլորոֆիլը ֆոտոսինթեզի ընթացքում։ Այն տերևները կանաչեն պահում
  12. Ինչպես է քլորոֆիլը նման արևային վահանակի։
  13. Ինչու՞ են տերևները կանաչ։
October 7

Նամակներ բարու և գեղեցիկի մասին։ Դմիտրի Լիխաչով

Շատերը կարծում են, թե ինտելիգենտ մարդը նա է, ով շատ է կարդացել, ստացել լավ կրթություն (այն էլ` գերազանցապես հումանիտար), շատ է ճամփորդել, գիտի մի քանի լեզու:
Մինչդեռ` կարելի է ունենալ այս ամենն ու չլինել ինտելիգենտ, և կարելի է այս ամենին չտիրապետելով, մեծ առումով, այնուամենայնիվ, լինել ներքնապես ինտելիգենտ:
Ինտելիգենտությունը ոչ միայն գիտելիքների, այլև ուրիշին հասկանալու ունակության մեջ է: Այն դրսևորվում է հազար ու մի մանրուքի մեջ՝ հարգալից վիճելու ունակության, սեղանի շուրջ համեստ վարվեցողության, ուրիշին աննկատ (հենց աննկատ) օգնելու կարողության, բնության հանդեպ փայփայանքի, շրջակայքը չաղտոտելու, չաղտոտելու` աղբով, քնթուկներով, հայհոյանքով, հիմար գաղափարներով. այո, դա նույնպես աղբ է, այն էլ ինչպիսի՜:
Ես ճանաչել եմ ռուսական հյուսիսում գյուղացիների, որոնք իսկապես ինտելիգենտ էին: Նրանք իրենց տներում պահպանում էին զարմանալի մաքրություն, կարողանում էին գնահատել լավ երգերը, կարողանում էին պատմել եղելություններ, որոնք պատահել էին իրենց և ուրիշների հետ, ապրում էին կարգավորված կենցաղով, հյուրասեր էին ու բարյացակամ, հասկանալով էին վերաբերվում ուրիշի ցավին և ուրիշի ուրախությանը:
Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ։

Առաջադրանքներ

1․ Ընտրե՛ք տեքստին համապատասխան պատասխանը․

  • Մի քանի լեզվին տիրապետող մարդը կարող է համարվել ինտելիգենտ։ոչ
  • Մաքրակենցաղությունը արդեն ինտելիգենտություն է։ այո
  • Շատ ճամփորդող մարդը շատ մշակույթների հետ է առնչվում և կարող է կոչվել ինտելիգենտ։ոչ
  • Ուրիշին հասկանալու ունակությունը հենց ինտելիգենտությունն է։այո
  • Միայն գիտելիքների մեծ պաշարով է որոշվում մարդու ինտելիգենտությունը։ոչ
  • Շրջապատը մաքրող և մաքուր մարդը ինտելիգենտ մարդ է։այո

2․ Բացատրե՛ք հետևյալ միտքը, ,, Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ,,։

Մաչդ կարողե ամբողջ կյանքը կարդալ համալսարաներ ավարտել, բաց չկարողանա մարդկանց հասկանալ կամ օգնել։ Բայց լինել դաստիարակված, համեստ և զուսպ և լինել ինտելիգենտ։