ծիծեռնակ
Աթաբեկ Խնկոյան
Դու կապուտակ ծովով արի,
Թեթև, թեթև թևով արի,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան երգով, կանչով արի։
Արի~, արի~, սիրուն ծիծեռ,
Արի~, արի~, գարուն դու բեր։
Սևիկ-մևիկ աչիկ ունես,
Մկրատաձև պոչիկ ունես,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։
Արի՜, արի՜, սիրուն ծիծեռ,
Արի՜, արի՜, գարուն դու բեր։
Ծիծեռնակով գարուն կգա,
Առանց ծիծեռ գարուն չկա,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։
Արի՜, արի՜, սիրուն ծիծեռ,
Արի՜, արի՜, գարուն դու բեր։



Հարցեր և առաջադրանքներ
- Նկարագրի՛ր ծիծեռնակի գալն՝ ըստ բանաստեղծության: Ըստ բանաստեղխությ, ծիծեռնակը գալիս է գարնան հետ։
- Նկարագրի՛ր այս բանաստեղծության ծիծեռնակին: Սևիկ-մեվիկ աչիկ ուներ և մկրատաձև պոչիկ ուներ։
- Ինչպե՞ս ես հասկանում. Հասկանում եմ, որ գարուն է գալիս
- Դու կապուտակ ծովով արի -Թեթև, թեթեվ թևով արի։
- Գարնան շնչով, կանչով արի – Արի՜,արի՜, սիրուն ծիծիռ, Արի՜, արի՜, գարուն դու բեր։
- Հորինի՛ր փոքրիկ պատմություն. «Գարուն բերող ծիծեռնակը»
Երբ ծիծեռնակ եմ տեսնում ահսկանում եմ, որ գարուն է գալիս։ գարունը իր հետ բերում է իմ ծնունդաը։ Ծառերը ծաղկում են երեխաները սկսում են իջնել բակ։
- Ծիծեռնակների մասին կարդա՛ և գրի՛ր 10 փաստ նրանց մասին: Կարդացածդ փաստերը որևէ ձևով ներկայացրո՛ւ բլոգումդ:
Ծիծեռնակներ (լատ.՝ Hirundidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի 179, Հայաստանում՝ 5 տեսակ՝ գյուղական ծիծեռնակ, քաղաքային ծիծեռնակ, առափնյա ծիծեռնակ, ժայռային ծիծեռնակ, շիկագոտի ծիծեռնակ։ Ինքնատիպ կառուցվածքով թռչուններ են։ Կտուցը թույլ է, հիմքում լայն, բերանի բացվածքը՝ մեծ, թևերը՝ նեղ, երկար, պոչը՝ մկրատաձև, ոտքերն ու մատները՝ թույլ զարգացած։
Բոլոր տեսակի այդպիսի թռչունները ապրում են Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայում և Հարավային Ամերիկայում։
