May 27

Անհատական ուսումնական պլան․ 4-րդ ուսումնական շրջան

Սիրելի՛ ճամբարական, ողջունում եմ քեզ «Սևան » ջոկատում։  Սևան ջոկատում են հավաքվել բոլոր հետաքրքրասեր և ճամփորդ սովորողները։ 

Մեր կագախոսն ՝  Նույն լիճը  երկու անգամ չես մտնի, բայց Սևանում հավերժ կլողաս ու կվայելես։ 

Ձեր բլոգներում բացում եք՝ Ամառային ուսումնական ճամբար բաժինը

  1. Ավելացնում եք նոր նյութ  ՝ Անհատական ուսումնական պլան․ 4-րդ ուսումնական շրջան
  2. Անպայման ավելացնում եք մեր լոգոն

Պատասխանում եք հետևյյալ հարցերին՝

Անուն Ազգանուն՝ Մարկ Թոփալյան

Ջոկատի անուն՝ Սևան
Կարգախոս՝

Ջոկատի անուն՝ Սևան
Կարգախոս՝

Ջոկատի անուն՝ Սևան

Կարգախոս՝ Նույն լիճը  երկու անգամ չես մտնի, բայց Սևանում հավերժ կլողաս ու կվայելես

Ջոկատի օրակարգ՝

1-ին շաբաթ

Ճամբարային օրակարգ

09:00-09:30` առավոտյան ընդհանուր պարապմունք

09:30 -14:00` ճամբարային նախագծեր

12:00-12:30` ընդմիջում

14:00-17:00` երկարացված օրվա տարատարիք ճամբար

Ծրագիրն ըստ օրերի՝

Մայիսի 27 երկուշաբթի

Ընդհանուր պարապմունք` 9.00-9.15
Ճամբարային անհատական պլանի քննարկում, բլոգային աշխատանք, օրվա աշխատանքի բաժանում
Ծանոթացում ճամբարականներով՝ խաղի միջոցով
Ընտրում ենք ջոկատի անունը, նկարում ենք լոգոն, որոշում կարգախոս
Սովետական մուլտերի թարգմանություն․ մուլտի ընտրություն
Quizz-ծրագրով հայրենագիտական վիկտորինայի կազմում
Պատրաստվում ենք Բարձունքի հաղթահարմանը
Հայրենագիտական խաղ, մրցույթ- ազգային խաղեր
11։05-11։50- Հետաքրքիր մաթեմատիկա Ջուլիետա Քերոբյանի հետ

Մայիսի 29 չորեքշաբթի

Ընդհանուր պարապմունք` 9.00-9.15
10։10-11։00- Լողի վայելք
Ֆուտբոլային հանդիպում
Խմորաքանդակների ստեղծում
Ճամբարային ֆեյշնի ֆլեշմոբ՝ սանրվածքների օր
Համեղ խոհանոց՝ պատրաստում ենք պաղպաղակ
Օրվա ամփոփում, հաջորդ օրվա անելիքներ
12։50-13։30- Ազգային երգի ուսուցում

Մայիսի 30 հինգշաբթի

Ընդհանուր պարապմունք` 9.00-9.15
Մարզական հանդիպում մայր դպրոցում
Համեղ խոհանոց- չորաբլիթներով, սերուցքով և մրգերով համեղ ուտեստ
11։55-13։30- Հետաքրքրաշարժ մաթեմատիկա Ջուլիետա Քերոբյանի հետ

Մայիսի 31  ուրբաթ

Ընդհանուր պարապմունք` 9.00-9.15

Բարձունքի հաղթահարում-ճամփորդություն

May 22

Հաշվետվություն

Սիրելի  սովորողներ՝  Հայրենագիտության հաշվետվություն վերնագրով  տեղադրում եք նյութ և  սկսում պատասխանել հետևյալ  հարցերին՝

Դիր  բլոգիցդ հայրենագիտության բաժնի հղումը՝ հայրենագիտություն

Քանի՞ նյութ ունես հայրենագիտության բաժնում՝ 7

 Այս տարվա մեջ հաջողված նախագիծ, որն ամենաշատն ես հավանել, դիր հղումը՝  Հայկն ու Բելը

Ուսումնական ի՞նչ նյութ քեզ ամենաշատը դուր եկավ, որն ամենաինֆորմատիվն էր՝ զատիկի ծեսը

Դժվարություններ ունեացա՞ր  այս տարվա առարկայական ծրագիրը ուսումնասիրելիս, ինչու՞ 

իմ համար ամեն ինչը շատ դժվարեր

Ի՞նչ նոր բաներ սովորեցիր հայրենագիտություն այս տարվա ծրագրից՝  այո սովերիցի Հայկն ու Բելը և տորքանգեղը, որը ամենաշատը մտքումս մնաց

Ո՞ր նախագծերով ես ճամփորդել դիր բոլորի հղումները՝ ես ճամփորդել եմ

Ի՞նչ կցանկանայիր փոխել-ավելացնել հայրենագիտություն առարկայի մեջ՝

ոչինչը

Ինչպե՞ս քեզ կգնահատես այս առարկայից 1-10 բալային սանդղակով՝ 6/10

Երկու նախադասությամբ ամփոփիր հայրենագիտական ուսումնական տարիդ

Մեր ուսումնական տարվա հայրենագիտության դասերը անցնումեին հավես և խաղի պես

Դիր այս նյութը հայրենագիտության և հաշվետվություն բաժիններում և ուղարկիր ինձ

May 20

Դավիթը

Դավթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օր,  դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու: Միայն թե Դավիթը մի մեծ խնդիր ուներ. դա նրա փոքր քույրն էր` Լիլին: Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ (է լինում): Հենց տղաները դուրս էին գալիս բակ, Լիլին իր փոքրիկ ոտիկներով վազում էր նրանց մոտ և ուրախ-ուրախ ցատկոտելով` ասում.

  — Ես եկա˜…

  Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո´չ կարող էր գնդակ խաղալ, ո´չ ծառերը մագլցել. միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր:

  Դավիթը փոր-ում էր մորը համոզել որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ:

  — Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս:

  Մայրը ծիծաղում էր.

  — Արմենի քույրը ըն-ամենը վեց ամսական է, Հակոբը ընդհանրապես քույր չունի… Քո բա-տն այդ հարցում չի բերել:

  Մի օր Դավիթը ուզում էր տղաների հետ գնդակ խաղալ: Սկզբում նրանք մի ծանր գնդակ ունեին: Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: Ի˜նչ պատմության մեջ ընկան: Գնդակն էլ այլևս հետ (չստացան): Հիմա արդեն թեթև գնդակով էին խաղում: Այդ օրը տղաները դեռ նոր էին դուրս եկել, երբ Լիլին սովորականի պես վազեց նրանց մոտ ու ասաց.

  — Ես եկա˜…

  Տղաները, ինչպես միշտ, ձևացրին, թե նրան չեն նկատում: Նրանք սկսեցին խաղալ: Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ (ընկել էր) Սարգիս քեռու բակը: Նրանք վազելով մոտեցան ցանկապատին և տեսան գնդակը խոտերի մեջ` այնքան հեռու, որ ձեռք չէր հասնի: Հակոբը փորձեց անցնել ցանկապատի ճաղերի արանքով, բայց չկարողացավ:

  — Ես չեմ կարող անցնել,- հուսահատ ասաց նա,- ցանկապատը շատ խիտ է: Եվ մեզանից ոչ մեկը չի կարող:

  Իրավիճակն անելանելի էր բոլորից շատ Դավիթն էր տխրել:

  — Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:

  — Մի նայե´ք Լիլիին, տեսեք, թե նա ինչ փոքրիկ է,- ասաց Արմենը, — Լիլի´, այստե´ղ արի:

  Լիլին վազելով եկավ.

  — Ես եկա˜…

  Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց.

  — Ես քեզ գնդակ խաղալ (սովորեցնեմ):

     1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն գծիկ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝                  

         լրացնելով բաց թողած տառերը:
  

2.Ի՞նչ է նշանակում մագլցել  բառը:

  ա/արագ վազել

  բ/ծառեր տնկել

  գ/ճյուղերը կոտրել

  դ/բռնելով բարձրանալ

       3.Դուրս  գրիր  տեքստում  ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները

հրաշալի-հիասքանչ

 ցատկոտել-թռչկոտել

բարկանալ-յղաընանալ

ուժգին-ուժեղ

       4.Տրված  բառերից  որի՞  դիմաց  է սխալ  նշված  նրա  տեսակը.

         ա/ պատմություն  —  ածանցավոր

          բ/ շատախոս – բարդ

          գ/ սովորական —  ածանցավոր

          դ/ փոքրիկ – պարզ

      5.Տրված բառերից  յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ի՞նչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

ա/իրավիճակ – ածական

       բ/պատուհան – գոյական

       գ/որովհետև – շաղկապ

        դ/վեց – թվական

       6.Տեքստից  դուրս  գրիր եզակի  թվով  գործածված  չորս  գոյական:

օր

գնդակ

պատուհան

փոքրիկ

7.Տեքստից  դու´րս գրիր փակագծերի  մեջ  դրված բայերը և  համապատասխանեցրու´  տեքստին.

8.Ո՞րն է տրված նախադասության ենթական.

          Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց:

ա/գնդակը

բ/Սարգիս

գ/քեռու

դ/պատուհանը

       9.Վերականգնի´ր «քանդված» առած-ասացվածքները:

Գիտունի հետ քար քաշիր,               սուտը աշխարհը կքանդի

Լեզուն չլիներ,                                      խրատն ինչ կանի չարին

Անձրևն ինչ կանի քարին,                  ագռավները աչքերը կհանեին

Մինչև ճիշտը գա,                                 անգետի հետ փլավ մի կեր

10.Նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:

Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ ընկավ Սարգիս քեռու բակը:

 11.Տեքստում Լիլիին նկարագրող արտահայտությունները գտի՛ր։

շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին։

 12.Ո՞րն էր Դավթի հիմնական խնդիրը.

ա/հարևանը գնդակը հետ չէր տալիս:

բ/քույրն ամեն տեղ ուզում էր նրա հետ գնալ:

գ/ընկերը կորցրել էր Դավթի միակ գնդակը:

դ/մայրը բարկանում էր, երբ ինքը քրոջ հետ կոպիտ էր վարվում:

        13. Ուշադի՛ր կարդա տեքստի երկխոսությունները և պատասխանի՛ր տրված հարցերին.

            ա.Ի՞նչ է պատասխանում մայրը տղայի հարցին.

  1. Նրա ընկերներից ոչ մեկը քույր չունի:Ոչ
  2. Ընկերների մայրերը աղջիկներին թույլ չեն տալիս բակ դուրս գալ:Ոչ
  3. Նրանցից մեկը քույր չունի, իսկ մյուսինը դեռ շատ փոքր է:Այո
  4. Լիլին իրենց բոլորովին չի խանգարում, չի նվնվում:Ոչ

            բ.  Ըստ Դավթի՝ ինչո՞վ էր մեղավոր Լիլին, որ գնդակը հարևանի բակն էր ընկել:

                 Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:

             14.Ինչո՞վ օգնեց փոքրիկ աղջիկը տղաներին:

նա մտավ ճաղերի արանքով և հանեց գնդակը

            15. Ինչի՞ց ես  իմանում, որ եղբոր վերաբերմունքը Լիլիի  նկատմամբ փոխվեց:

Որովհետև Լիլին մատավ և հանեց գնդակը

May 20

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Կենդանիները, բույսերի նման, շատ բազմազան են: Նրանք տարբեր­վում են չափերով, կան շատ մեծ կենդանիներ, հսկաներ եւ փոքր կենդանի­ներ՝ անզեն աչքով անտեսանելի: Հսկաներից է ծովերում և օվկիանոսնե­րում ապրող կապույտ կետը, որի մարմնի երկարությունր կարող է հասնել 33 մետրի, իսկ զանգվածր՝ 150 տոննայի:

Կենդանիները միմյանցից տարբեր­վում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գունավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն:

Դիտելով՝ չեք շփոթի անձրևորդը, սեն­յակային ճանճը, մեղուն, թիթեռը, այս կամ այն ձուկը, գորտը, թռչունը, շունն ու կատուն: Նրանք ունեն այնքան շատ և հստակ տարբերություններ, որ նույնիսկ արտաքին տեսքով հեշտությամբ միմյանցից տարբերվում են: Կենդանիներն ունեն նաև տարբեր ներքին կառուցվածք:

Կենդանիների մի մասն ապրում է ջրում, մյուսը՝ ցամաքում: Հայտնի են հողում ապրող կենդանիներ: Կան կենդանիներ, որոնք վարում են օդա­յին կենսակերպ, թռչում են կամ ապրում մեծ բարձրություններում: Կան նաև այնպիսիները, որոնք ապրում են մյուս կենդանի օրգանիզմներում՝ բույսերում կամ կենդանիներում, մարդու օրգանիզմում: Տարբեր միջավայ­րերում ապրելու և զարգանալու, սնվելու կամ բազմանալու համար կենդա­նիներն ունեն հարմարանքներ:

Կարելի է ասել, որ կենդանիների բազմազանությունը պայմանավոր­ված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են: Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերը միասին անվանում են ֆաունա:

Հայաստանի ֆաունան հարուստ է: Հայաստանում մեծ է կենդանինե­րի բազմազանությունը, քանի որ մեր տարածքում կան բարձր սարեր և ան­մատչելի լեռներ, դաշտավայրեր և բացատներ, գեղեցիկ լճակներ, սառնո­րակ աղբյուրներ և ջրվեժներով գետակներ և այլ հատվածներ: Դրանք միմյանցից շատ են տարբերվում, յուրաքանչյուր տարածքին բնորոշ են իր պայմանները: Կենդանիներն էլ ունեն իրենց ապրելու տարբեր պայմաննե­րը։

Կենդանիների աշխարհն անկրկնելի է:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կենդանիների միջև ի՞նչ տարբերություններ կան: Բերեք օրինակներ:
    Կենդանիները իրարից տրբերվումեն չափսերով, արտաքինով մարմնի մասերով։
  2. Ինչո՞վ է պայմանավորված կենդանիների բազմազանությունը:
  3. Ի՞նչ է ֆաունան: Դա նշանակում է կենդանիների աշկարհ
  4. Գիտե՞ք, թե որ կենդանիներն են տալիս ձու, բուրդ, կաթ, միս: Գառը
May 16

Անհաղթ աքլորի միջի կոպեկի անունից

Բարև Ձեզ։ Ես կոպեկն եմ։ Հիմա ձեզ մի անհավանական պատմություն կպատմեմ։ Մի օր ես ավազի մեջ պառկած էի և մի աքլոր ինձ գտավ։ Նա վերցրեց ինձ, բարձրացավ կտուր և սկսեց անիմաստ բղավել։ Հետո չեմ իմանում ո՞նց, ի՞նչ, ինչի՞ համար, բայց երկու հոգի ինձ տարան թագավորի մոտ։ Հա, ոնց- որ մեկի անունը Նազիր էր։ Էս թագավորն էլ բռնում անիմաստ էս աքլորի գլխին ինչ ասես սարքում է։ Հետո մեկը մեկին ծեծում, իրար ուտում, իրար փոր կտրում։ Մի խոսքով ուզում եմ ասեմ․ հանգիստ եղեք, ես լավ եմ։

May 8

Ելք ստուգատես․անհատական բլոգային աշխատանք

Ներկայացրո՛ւ ուսումնական բլոգիդ հղումը։ Իմ բլոգի հղումը
Ո՞ր թվականից ես սպասարկում բլոգդ։ Ներկայացրո՛ւ բլոգումդ հրապարակված առաջին նյութը՝ հղումը դնելով ներկայացված վերնագրի վրա։ Սովորողի անհատական պլան
Գրի՛ր, թե բլոգն ինչ բաժիններ ունի։


Բլոգումդ առկա բաժիններից ո՞րն ես ամենքիչն սպասարկում, ինչո՞ւ:

Թթու դրիկը, որովհետև դա մեկ անգամ էին հանձնարարել տնային։
Ո՞ր բաժինն ես ամենից հաճախ սպասարկում։ Կցի՛ր հղումը։
Մայրենի
Ո՞ւմ բլոգից (բլոգներից) ես առավել հաճախ օգտվում։ Նշի՛ր պատճառը։Ո՞ւմ բլոգն ես հավանում (եթե այդպիսին կա) նշի՛ր պատճառը:

Ես չեմ հաճախում ոչ ոքի բլոգ և համ էլ չեմ հավանում ոչ ոքի բլոգ։
Ներկայացրո՛ւ ծնողներիցդ մեկի վերաբերմունքը բլոգիդ և բլոգային ուսուցման վերաբերյալ: Այս աշխատանքը կարող ես ներկայացնել ռադիոհարցազրույցի կամ տեսանյութի տեսքով։