March 21

Ապագա ես

Ողջույն, ես Մարկն եմ։ Ես քսան տարեկան եմ։ Ես իմ կյանքում շատ հաջողությունների եմ հասել։ Չնայած բարթությունների եմ հանդիպել։ Որպիսի դառնամ լավ սպորտմեն։ շատ ժամանակ չեմ կարողացել անցկացնել ընկերներիս հետ։ Բայց ես հպարտ եմ, որ կարողանում եմ հայաստանի պատիվը բարձր պահել։Ուզում եմ ասել ուշադիր կլինես, որ չկարողանան գնդակը խլեն ոտքերիտ տակից, լավ լինես, ծնողներին լսես։

March 20

Մաթեմ

  1. Հաշվիր 5-ի կրկնապատիկը։ 10
  2. Հաշվիր 240-ի եռապատիկը։720
  3. 56-ի կրկնապատիկից հանիր 20-ի միապատիկը։ 92
  4. Գտիր 25-ի քառապատիկի և 10-ի ութապատիկի գումարը։180
  5. Ի՞նչ թվով կվերջանա թվի տասնապատիկը։0
  6. Գրիր 8-ին պատիկ մի քանի թիվ։ 8:8, 16:8, 24:8,
  7. Գրիր 9-ին պատիկ մի քանի թիվ։9:9, 18:9, 27:9
  8. Ո՞ր թվին են բոլոր թվերը բաժանվում։1
  9. Գրիր 16-ի բոլոր բաժանարարները։1,2,4,8,16,
  10. 8-ի ամենամեծ բաժանարարը գրիր։8
  11. 21-ի բոլոր բաժանարարները գրիր։1,3,7,21
  12. 35-ի բոլոր բաժանարարները գրիր։,1,5,7,35
  13. 7-ի ամենամեծ բաժանարարի ու 5-ի ամենափոքր բաժանարարի տարբերությունը հաշվիր։
  14. 7-1=6
  15. 11-ի տասնապատիկի ու 64-ի ամենամեծ բաժանարարի գումարը հաշվիր։110+64=174
  16. Ինքդ կազմիր նմանատիպ 3 առաջադրանք և լուծիր։

Գտիր 22 ամենամեծ բաժանարարը։22:22

Գտիր 17-ի եռապատիկը 51

Գտիր 26-ի կրկնապատիկը և 11 քառապատիկի գումարը։96

March 20

Եզոպոսի առակներից

Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին:

Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշոր դեմքերից է: Նրա առակներով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության՝ որպես առանձին ժանրի զարգացումը: Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V  դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI  դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից: Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվել: Դրանցից թերևս ամենահիշարժանը հետևյալն է.

Մի օր, Քսանթոսը ցանկանալով ճաշկերույթ տալ ի պատիվ աշակերտների՝ Եզոպոսին կարգադրեց, որ գնա աշխարհի ամենից լավ բանը գնի շուկայից և համեղ ճաշ պատրաստի:

-Շատ լավ, տե՛ր,-ասաց Եզոպոսը և գնաց:

Ճաշի ժամին յուրաքանչյուր աշակերտի առաջ մի աման լեզու էր դրած:

Ի՞նչ է սա,-հարցրեց Քսանթոսը զարմացած:

-Լեզու, տեր իմ:

-Մի՞թե սա է աշխարհի ամենալավ բանը, հիմար,-գոռաց Քսանթոսը:

-Ասացեք, տեր իմ,-պատասխանեց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի լավ , քան լեզուն. լեզուն է հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին: Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մարդիկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:

Բոլոր աշակերտները, նրանց հետ նաև Քսանթոսը, հավանություն տվեցին Եզոպոսի բացատրությանը:

Մի ուրիշ անգամ Քսանթոսն ասաց Եզոպոսին.

-Եզոպո՛ս, գնա շուկա և այս անգամ աշխարհի ամենավատ բանը բեր մեզ համար:

Եզոպոսը գնաց շուկա և դարձյալ լեզու բերեց: Քսանթոսը բարկությունից իրեն կորցրել էր:

-Հանդարտվե՛ք ,տեր իմ, -ասաց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի վատ, քան լեզուն. դրանով են կործանվում ամբողջ պետություններ, դրանով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքներն ու բամբասանքները, դրանով են մարդիկ վիրավորական խոսքեր ասում միմյանց և դրանով են , վերջապես, թագավորները արձակում իրենց անարդար հրամանները: Լեզուն, տեր իմ, աշխարհի ամենալավ և ամենավատ բանն է, նայած , թե ում բերանի մեջ է գտնվում այն, նայած, թե ով է լեզվի տերը:

-Դու հաղթեցիր, Եզոպոս,-ասաց Քսանթոսն իր զայրույթը զսպելով:

Եզոպոսի առակները սրամիտ են, լի իմաստությամբ, մարդկային արժանապատվությամբ և ունեն փիլիսոփայախրատական նշանակություն:
Մեզ հասած եզոպոսյան առակների հիմնական ժողովածուն (500-ից ավելի առակներ) կազմվել է I–II դարերում: Հին Հունաստանում ծագել է «եզոպոսյան լեզու» արտահայտությունը, երբ թե՜ բանավոր, թե՜ գրավոր խոսքում մտքերը Եզոպոսի նման արտահայտում են քողարկված, փոխաբերական արտահայտություններով: Հայ գրականության մեջ եզոպոսյան լեզուն վարպետորեն օգտագործել է առակագիր Վարդան Այգեկցին:

V դարում հայերն արդեն ծանոթ էին եզոպոսյան առակներին: Դրանք հայերեն առաջին անգամ լույս են տեսել 1818 թվին, Վենետիկում:

1.Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառի փոխարեն  գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը և ներկիր որևէ գույնով:

2.Տեքստում ընդգծի՛ր Եզոպոսից մեզ հասած տեղեկությունները:

3.Որպես աշխարհի լավ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվի միջոցով են մարդիկ հայտնում իրենց ուրախությունը, վիշտը կամ հուզող մտքերը:

բ. Լեզվով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքները և բամբասանքները:

գ. Լեզուն ամենակարևոր օրգանն է:

դ. Լեզվի միջոցով են թագավորները անարդար հրամաններ արձակում:

4.Ինչո՞ւ Քսանթոսը Եզոպոսին ուղարկեց շուկա՝ աշխարհի ամենալավ բանը բերելու:

ա. Ցանկանում էր հետաքրքիր ընթրիք ունենալ:

բ. Ուզում էր տեսնել՝ ինչ կբերի Եզոպոսը:

գ. Ցանկանում էր ճաշկերույթ տալ՝ ի պատիվ աշակերտների:

դ. Ինքը չէր կարող գնալ:

5. Երկրորդ անգամ Քսանթոսն ի՞նչ խնդրեց բերել շուկայից:

բերել ամենավատ բանը

6.Տեքստից ելնելով գրիր, թե ինչո՞ւ է լեզուն աշխարհի ամենալավ բանը:

հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին

7. Լեզվի մասին ի՞նչ առածներ գիտես, գրի՛ր երկու առած:

որքան լեզու գիտես աթքան մարդես։

8. Որպես աշխարհի ամենավատ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվով մարդիկ վիրավորական խոսքեր են ասում միմյանց:

բ. Լեզուն կարևոր օրգան չէ:

գ. Առանց լեզվի էլ կլինի ապրել:

դ. Լեզուն թաց և լպրծուն է:

9. Տեքստում կարմիր ներկի՛ր մեկ հարցական նախադասություն:

10.Տեքստից դուրս գրիր  հոգնակի թվով օգտագործված գոյականները / առարկա, անձ ցույց տվող բառերը կոչվում են գոյականներ/  և առանձնացրու հոգնակիի վերջավորությունը:

Օրինակ՝ սեղաններ-սեղան, զրույցներ-զրույց

աշակերտներ-աշակերտ,գիտություններ-գիտություն

11.Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան, կարդա՛ նախադասությունը և դի՛ր բաց թողնված նշանը:

Եզոպոսին կարգադրեց, որ գնա շուկա և գնի աշխարհի ամենից լավ բանը:

12.Ո՞ր բառն է շավիղ բառի հոմանիշը:

ա Հյուսել

բ. Շարել

գ. Կածան

դ. Տավիղ

13.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված կազմությունը:

ա. Ճաշ-պարզ

բ. Թագավոր-ածանցավոր

գ. Վիշտ-բարդ

դ. Գիտություն-ածանցավոր

14.Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրի՛ր բաց թողած տեղերում:

Եզոպոսի ծննդյան և մահվան  թվականները հայտնի չեն, ենթադրվում է, որ նա ապրել է մ.թ.ա. 6-րդ դարում : (մահ, դար)

15. Համացանցից ընտրիր Եզոպոսի առակներից ևս մեկը, կարդա, գրավոր պատմիր (համառոտ):

Զևսը հարսանիք էր անում, և ամեն մի գազան` ով ինչ կարող էր, նվեր բերեց: Սողալով մոտեցավ նաև օձը` ատամների արանքում մի վարդ պահած: Զևսը նրան տեսավ և ասաց. “Բոլորից նվեր կնդունեմ, բացի քեզնից”: Առակս ցուցանե, որ վատ մարդկանց ծառայությունները վտանգավոր են:

March 20

Եղիշե Չարենց

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։

Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

  1. Համացանցի օգնությամբ պարզիր, թե ինչ է տրիոլետը և գրիր

Ութ տողանի բանաստեղծություն, որի 4-րդ և 7-րդ տողերը կրկնում են առաջինը, իսկ 8-րդը՝ երկրորդը, որով ամբողջ բանաստեղծությունն ունենում է երկու հանգ:

  1. Ներկիր այն տողերը, որոնք հուշում են, որ  գարուն է:
  2.  Ի՞նչ տրամադրություն է արտահայտված բանաստեղծության մեջ: Գրնանային ուրախ տրամադրություն։
  3. Բանաստեղծությունը կարդա այնպես, որ հնչի՝ ա) տխուր, բ) հիացական, գ) վախեցած
  4.  Ինչպիսի՞ն կարող է լինել գարունը՝ կանաչ, թիթիզ և գեղեցիկ
  5.  Ինչպիսի՞ն է քո գարունը. պատմիր նրա մասին մի քանի տողով։

կցանկանայ լիներ մի քիչ տաք ուրախ ու արևոտ։

March 18

Հոլով

Ուղական
սեղան, քաղաք, քիրք, քար, տուն, մազ, գրիչ, դասարան, աղջիկ, տղամարդիկ, մեքենաներ, շուն, նուռ, կաղնի, ելակ, աշուն, բառեր

Սեռական
սեղաի, քաղաքի, քրքի, քարի, տան, մազի, գրիչի, դասարանի, աղջկա, տղամարդկանց, մեքենաների,

շան, նռան, կաղնու, ելակի, աշնան, բառերի

Տրական
Սեղանին, քաղաքին, գրքին, քարին, տանը, մազին, քրիչին, դասարանին, աղջկան, տղամարդկանց,

մեքենաներին, շանը, նռան, կաղնուն, ելակներին, աշուններին, բառերին

Հայցական

Սեղանը, քաղաքը, գիրքը, քարը, տունը, մազը, գրիչը, դասարանը, աղջիկը, տղամարդիկը,

մեքենաները, շունը, նուռը, կաղինը, ելակը, աշունը, բառերը

Բացառական

Սեղանից, քաղաքից, գրքից, քարից, տնից, մազից, գրիչից, դասարանից, աղջկանից, տղամարդիկից,

մեքենաներից, շնից, նռանից, կաղնիից, ելակից, աշունից, բառերից,

Գործիական

Սեղանով, քաղաքով, գրքով, քարով, տնով, մազով, գրիչով, դասարանով, աղջիկով,

տղամարդկանցով, մեքենաներով, շներով, նռանով, կաղինով, ելակներով, աշունով, բառերով

Ներգոյական

Սեղանում, քաղաքում, գրքում, քարում, տնում, մազում, գրիչում, դասարանում, աղջկա մեջ, տղամարդկանց մեջ, մեքենաներում, շան մեջ, նռում, կաղնում, ելակում, աշնան մեջ, բառերում

March 18

Քեֆ անողին քեֆ չի պակսիլ

Ժամանակով Բաղդադ քաղաքում նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը սովորություն ուներ՝ շորերը փոխած ման էր գալիս իմանալու, թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում։ Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած, անցնելիս է լինում մի խուլ փողոցով։ Մի աղքատ տնակից երգի ու նվագածության ձայներ է լսում։ Կանգ է առնում, միտք է անում, միտք, հետաքրքրվում է ու ներս է մտնում։ Ներս է մտնում, տեսնում՝ դատարկ ու մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի վրա նստոտած տանտերն ու երաժիշտները։ Աղքատ ընթրիքի շուրջը բոլորած նվագում են, երգում ու զվարճանում։

Continue reading
March 13

Հայկ և Բել

«Հայկ և Բել» ավանդավեպի հիմքում լույսն ու գարունը խորհրդանշող աստվածային աղեղնավորի` հայ ցեղի նախնի Հայկի պայքարն է ընդդեմ խավարն ու ձմեռը մարմնավորող բռնակալի`  Ասորեստանի թագավոր Բելի հետ: 

Այս առասպելը իմաստը իրենց անկախությունն ու երկիրը պաշտպանող հայերի մղած կռիվներն են Ասորեստանի դեմ, որոնք եղել են իրականություն: Ըստ Մովսես Խորենացու՝ Հայկը գանգրահեր, զվարթ աչքերով, խելացի ,քաջ դյուցազն էր: Նա, չցանկանալով ենթարկվել   Ասորեստանի տիրակալ տիտանյան Բելին, իր տոհմով գալիս է Արարադի երկիրը/Արարատի/, ապա անցնում Հարք գավառ, հիմնում իր անունով բնակավայր՝ Հայկաշենը, և բնակվում այնտեղ: Փառասեր Բելը որդիներից մեկի գլխավորությամբ մարդիկ է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն, սակայն Հայկը մերժում է: Բելը որոշում է ուժով իրեն ենթարկել նրան և մեծ զորքով հարձակվում է: 

Continue reading
March 11

Մաթեմ

780 : 20=39
4000 x 200 : 100=8000
450 : 90 + 560 : 7=5080
270 : 300 x 1000=900
660 : 110 — 550 : 550=5

  1. Արամը մայրիկին նվիրեց սպիտակ ու դեղին կակաչներից կազմված  ծաղկեփունջ։ Քանի՞ սպիտակ կակաչ կար ծաղկեփնջում, եթե հայտնի է, որ դեղին կակաչները սպիտակներից 2 անգամ շատ էին, իսկ  բոլոր կակաչները միասին 33 հատ էին։

11սպիտակ

22դեղին

  1. Ծաղկեփնջում դեղին վարդերի քանակը 4 անգամ շատ էր սպիտակ վարդերի քանակից։ Քանի՞ դեղին վարդ կար ծաղկեփնջում, եթե ծաղկեփնջում վարդերի ընդհանուր քանակը 25 էր։

20 դեղին

5սպիտակ

  1. Լիան ու իր փոքրիկ քույրիկը  որոշեցին տատիկին միասին ծաղիկ նվիրել։ Նրանք միասին  ունեին 3000 դրամ։ Որքա՞ն գումար ուներ Լիան, եթե նա քույրիկից 5 անգամ շատ գումար ուներ։

2500 Լիան

500 քույրիկ

  1. Աշոտն ու եղբայրը որոշեցին իրենց քույրիկին միասին  ծաղիկ նվիրել։ Նրանք միասին ունեին 2400 դրամ։ Որքա՞ն գումար ուներ Աշոտը, եթե նա եղբորից 400 դրամ ավելի շատ գումար ուներ։

1400 Աշոտ

1000 եղբայր

  1. Մարգագետնում 1800 ծաղիկների 2/9 մասը կակաչներ էին։ Քանի՞ կակաչ կար մարգագետենում։ 400

  1. Նարեկն ու իր պապիկը այգում միասին տնկեցին ծառեր։ Նրանք միասին քանի՞ ծառ տնկեցին, եթե նրանց տնկած ծառերի քանակը կրկնապատկենք, արդյունքը փոքրացնեք 5-ով, ապա կստանաք 3-ի հնգապատիկը։ 10

  1. Պարտեզում եղած նարգիզների քանակի կրկնապատիկից եթե հանենք ամենափոքր երկնիշ թվի եռապատիկը, ապա կստանանք 10։ Քանի՞ նարգիզ կար պարտեզում։

20

Լրացուցիչ խնդիրներ

  1. Զամբյուղում կար 10 կարմիր, 8 սպիտակ և 6 դեղին վարդ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ վարդ պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ հանել ենք գոնե 1 կարմիր վարդ։ 15

  1. Զամբյուղում կար 6 կարմիր, 5 սպիտակ և 11 վարդագույն գերբերա։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գերբերա պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք երեք տարբեր գույնի գերբերա։

18

  1. Զամբյուղում կար 10  կարմիր, 12 դեղին և 6 սպիտակ մեխակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մեխակ  պետք է վերցնել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք 2 տարբեր գույնի մեխակ։ 22