February 24

Մաթեմ

  1. Աստղանիշի փոխարեն գրե՛ք այնպիսի թվանշան, որ թիվը բաժանվի 4-ի.
    ա) 2404,
  2. բ) 12580,
  3. գ) 21180,
  4. դ) 99556,
    ե) 110032,
  5. զ) 42376,
  6. Է) 5104,
  7. ը) 80008:
  8. Առանց բաժանում կատարելու որոշե՛ք՝ ի՞նչ մնացորդ կստացվի 5566 թիվը 4-ի
    բաժանելիս։
  9. Մի պահեստում կար 34 համակարգիչ, մյուսում ՝ 13-ով քիչ, իսկ երրորդում կար
    2 անգամ շատ, քան երկրորդում։ Կարելի՞ է արդյոք այդ համակարգիչները
    հավասարապես բաշխել չորս խանութի միջև։ Պատասխանը հիմնավորե´ք։ Ոչ քանի որ 97 չի բաժանվում 4ի
  10. Թվանշանների ի՞նչ գումարով 4-ի բազմապատիկ չկա։ (4-ի բաժանվող թիվ,
    որի թվանշանների գումարը 7 է, կա, օրինակ՝ 52)։ 43
  11. 24 սմ պարագծով ուղղանկյունը բաժանեցին երկու ուղղանկյան,
    որոնց պարագծերը հավասար են 12 սմ և 18 սմ։ Գտե՛ք սկզբնական
    ուղղանկյան մակերեսը։
February 18

Գրքերի ծագումն ու պատմությունը

Դարերի ընթացքում մարդիկ մշտապես կարիք են ունեցել պահպանելու իրենց կուտակած փորձը՝ փոխանցելու համար այն ինչպես իրենց ժամանակակիցներին, այնպես էլ հետագա սերունդներին։ Գիրք ստեղծելու միտքն այդպես է ծնվել։

Շա՜տ հնում որպես «գիրք» օգտագործում էին ժայռերի որմերը, քարերը, կավե սալիկները, ծառի կեղևը, մետաղաթիթեղները, մի խոսքով՝ այն ամենը, ինչի վրա կարելի էր հիշատակություն, տեղեկատվություն թողնել։ Հին Եգիպտոսում, սակայն, որ ժամանակի զարգացած երկրներից էր, օգտագործում էին պապիրուսը՝ թղթի հատուկ տեսակ, որ ստանում էին համանուն բույսի ցողուններից։

Հռոմեական «գիրքը» երկա՜ր գալար էր, որը փաթաթվում էր փայտե ձողին։ Այնուհետև գալարներին փոխարինում են մերօրյա գրքերին նմանվող կրիչները՝ պատրաստված արդեն ոչ թե պապիրուսից, որ շատ թանկ էր, այլ նոր հայտնագործված մագաղաթից։ Նրա երկու երեսին էլ կարելի էր գրել, իսկ էջերը հնարավոր էր կարել միմյանց, ինչն ընթերցանության համար շատ ավելի հարմար էր։ Բացի այդ՝ մագաղաթը ավելի ամուր էր, քան պապիրուսը, որն իր նրբության պատճառով հաճախ էր պատռվում։

Երբ 11-12-րդ դարերում Եվրոպա է հասնում թուղթը (դեռևս Ք․ ա․ 2-րդ դարում այն հնարել էին Չինաստանում՝ կտորից), գրքերն աստիճանաբար դառնում են էժան և մատչելի։ 15-րդ դարում Յոհան Գուտենբերգը ստեղծում է առաջին տպագրական սարքը և բազմակի անգամ դյուրացնում գրքի արտադրությունն ու տարածումը։ Սակայն պետք է խոստովանել, որ մինչև 16-րդ դարը թուղթը և մագաղաթը Եվրոպայում արտադրվում էին զուգահեռաբար։ Քանի որ մագաղաթը ավելի դիմացկուն էր և ամուր, սակայն ավելի թանկ արժեր, ուստի նրանով գրվում էին առավել արժեքավոր գրքերը՝ պալատներում, գրադարաններում, եկեղեցիներում պահելու համար։ Բայց հաճախ նաև միևնույն աշխատությունը տպագրվում էր երկու եղանակով էլ՝ բավարարելով տարբեր խավերի պահանջները։

Հետագա դարերում տպագրական սարքերը կատարելագործվեցին, գրքերի տպագրություն էլ աստիճանաբար ընդլայնվե՜ց ու ընդլայնվեց։ Ասում են՝ այսօր աշխարհում գոյություն ունի մոտ 130 միլիոն անուն գիրք․․․ Տեսնես ի՜նչ են այդքան գրում մարդիկ․ բոլորը կարդալ չես կարող ու երևի թե հարկ էլ չկա, բայց բազում գրքեր կան, որոնց դերն անգնահատելի է մարդու կյանքում՝ լինեն դրանք մասնագիտական թե գեղարվեստական։

1 Գիրք ստեղծելու միտքն ինչպե՞ս է ծագել։ Դարերի ընթացքում մարդիկ մշտապես կարիք են ունեցել պահպանելու իրենց կուտակած փորձը՝ փոխանցելու համար այն ինչպես իրենց ժամանակակիցներին, այնպես էլ հետագա սերունդներին։

2 Հնագույն ժամանակներում մարդիկ որպես տեղեկատվության փոխանցման միջոց ինչե՞րն էին օգտագործում։

Շա՜տ հնում որպես «գիրք» օգտագործում էին ժայռերի որմերը, քարերը, կավե սալիկները, ծառի կեղևը, մետաղաթիթեղները, մի խոսքով՝ այն ամենը, ինչի վրա կարելի էր հիշատակություն, տեղեկատվություն թողնել։

3 Որտե՞ղ են ստեղծվել պապիրուսները և որտեղի՞ց է ծագել այդ անվանումը։ 

Պապիրուսը ստեղծվել է հին Եգիպտոսում։ Այն թղթի հատուկ տեսակ է, որ ստանում էին համանուն բույսի ցողուններից։

4 Ինչպիսի՞ն էին հռոմեական գրքերը և ի՞նչ նյութից էին ստեղծվում։

Հռոմեական «գիրքը» երկա՜ր գալար էր, որը փաթաթվում էր փայտե ձողին։

5 Ո՞ր դարում և ո՞ր երկրում է կատարվել թղթի գյուտը։

2-րդ դարում այն հնարել էին Չինաստանում՝ կտորից։

6 Թղթի գործածությունը ո՞ր դարերում հասանելի դարձավ եվրոպացիներին։ 

11-ից 12-երորդ դարերից

7 Ո՞վ է տպագրության գյուտի հեղինակը և ի՞նչ ազդեցություն ունեցավ նրա գյուտը գրքերի ստեղծան գործում։

Յոհան Գուտենբերգը

February 18

«Հայտնություն»

Գարնան անուշ աղմուկով,

Գարնան երգով դու եկար.

Փայլով, փառքով ու շուքով,

Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր

Արևավառ քո սրով,

Սև օրերըս այրեցիր

Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,

Սիրտըս թույլ էր ու տկար,—

Գարնան անուշ աղմուկով,

Գարնան երգով դու եկար…

Բովանդակային հարցեր

  1. Ո՞վ է բանաստեղծության «դու»-ն, ինչպե՞ս ես հասկանում այդ կերպարը։
  2. Ի՞նչ է փոխվում բանաստեղծի կյանքում «դու»-ի գալուց հետո։ Սև օրերը այրեցին
  3. Ինչպե՞ս ես հասկանում «սև օրեր» արտահայտությունը։ Տխուր օրեր
  4. Ինչպե՞ս է գարունը նկարագրված բանաստեղծության մեջ։

Անհասկանալի բառեր։

տկար-հիվանդ

մեգ-մառախուղ

February 17

Փոխադրում եմ դարձվացքներ բառարանից

Գետին գցել-վայր գցել

Գետինը մտնել-ամաչել

Գետինը ոտքերրի տակից փախչել-իրեն հանգիստ չզգաալ

Գետնի երես դուրս գալ- Բացահայտվել

Գետնի երեսին չերևալ- ցածրահասակ

Գետնին կպած- ամուր գետնին կանգնել

Գետնին հավասարվել- ոչնչանալ

Գետնով տալ- հարվածել գետնին

Գերեզմանային լռություն- քար լռություն

Աչքը ջուր կտրել- երկար սպասել

Գերեզման դարձնել-

Գերեզման դնել- հողին հանձնել

Գերեզման խլել-

Գերեզմանի դուռը հասնել- ջղայնացնել

Գիծը տանել-

Գին անել կամ դնել-

February 12

Մայրենի

Շուշան- ծաղկի անուն

Երկաթ- մետաղ

Ձախորդ- անհաջող

Առյուծ- ուժեղ

Երզնկացի-Երզնկա քաղաք

Արևելցուն-Արլևելք կողմ

Արքաների-Արքա

Նրա պապը Սասունցի էր ու շատ էր պատմում Սասունցիների մասին:

Նա ուզում էր նմանվել Սասունցի Դավթին:

Էպոսի վերջին հերոսը փոքր Մհերն էր:

Գրքի հերոսի մի փոքր տղա էր:

«Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է Պղնձե քաղաքը:

Գտածը պղնձե մատանին էր:

Կիրակոս Գանձեկցու պատմության մեջ հանդիպում է Գանձահանք կոչող վանք:

Ես վստահ եմ որ Գանձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը:

Ինչեր ասես չկային,ոսկե անոթներ ու արձանիկներ,թանկարժեք քարեր զարդեր.դա մի իսկական Գանձասար է:

Պետրոս Առաջինը հովանավորում էր գիտությունն ու արվեստը:

Պետրոս առաջինը հասավ կայանին:

Ալեքսանդր Մակեդոնացին գիտեր ամեն մի իրավիճակից դուրս գալու ձևը:

1)վերքը

2)տղան

3)գողը

4)գնդակ

5)կատուն

6)փոքրիկ երեխան

Ա․Ծառեր, ձայներ, հոտեր, քարեր, կովեր, արջեր, փնջեր, լուրեր, բառեր, բեղեր, հայեր, հայրեր, ցեղեր, սրտեր, գրեր, սյուներ, պատեր, հույներ, ձվեր, սրեր, քթեր, քրեր, մայրեր, ձեռքեր, ոտքեր, տատեր, պապեր։

Բ․Եղբայրներ, աթոռներ, պապիկներ, տատիկներ, գրպաններ, թութակներ, եղնիկներ, ոչխարներ, սեղաններ, թռչուններ, մեքենաներ, բարեկամներ, աշակերտներ, մատյաններ, հեռախոսներ, ծաղկավաճառներ, պանրագործարաններ։

February 12

Կարծես թե դարձել եմ ես տուն

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:

Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։

Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։

Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմի՛ր արձակ ձևով այս բանաստեղծությունը:
    Տղան պատմում է, որ վերադարձել է իր հին տուն և ամեն ինչ կարծես առաջվանը լինի։
  2. Ըստ բանաստեղծության պատմի՛ր մոր մասին:
    Նրա մայրը շատ խելոք և աշխատասեր մարդ էր
  3. Գտի՛ր բնությունը պատկերող տողերը:
    Արևը հանգչում է հեռվում,
    Գետից բարձրանում է մշուշ,
    Հեքիաթըդ անվերջ օրորում,
    Իլիկըդ խոսում է անուշ…
  4. Բացատրի՛ր պարզկա լեզու, մաշված ձեռքեր բառակապակցությունները:
    պարզկա լեզու- հոգեհարազատ լեզու
    մաշված ձեռքեր-ճաքած, թոռոմած ձեռքեր
  5. Բացատրի՛ր հետևյալ փոխաբերությունները`

Ա) Արևը  հանգչում է հեռվում-Արևը մայր է մտնում

Բ) Իլիկդ խոսում է անուշ-Իլիկը շատ սահուն է աշխատում

ԳԴրախտ է նորից իմ հոգում-Խաղաղ հոգի

  1. Նկարի՛ր, ձայնագրի՛ր բանաստեղծությունը կարող ես նկարիդ տակ ձայնագրությունը դնել, տեղադրել՝ youtube-հարթակում հետո նոր բլոգումդ:
February 9

Մաթեմատիկա

  1. Ո ՞րն է թվին բազմապատիկ ամենափոքր բնական թիվը։ 1
  2. Գտե՛ք բնական թիվ, որը և՛ 6-ի բազմապատիկն է, և՛ 8-ի։ 24
  3. Գտե՛ք տրված թվի բոլոր բաժանարարները.
    ա) 1=1
  4. բ) 5=1,5
  5. գ) 12=1,2,3,4,6,12
  6. դ) 14=1,2,7,14
    ե) 17=1,17
  7. զ) 21= 1, 3, 7, 21
  8. է) 27=1,3,9,27,
  9. ը) 30=1, 2, 3, 5, 6, 10, 15, 30
  10. Պարզե՛ք, թե 10, 12, 230, 165, 27, 1005, 200, 49 թվերից որոնց բաժանարարն է.
    ա) 5-10, 230, 165, 1005, 200
  11. բ) 10-10, 230, 200
  12. գ) 2-10, 12, 230, 200
  13. դ) և՛ 5-ը, և՛ 2-10, 230, 200
  14. Ընտրե՛ք այն թվազույգերը, որոնցում թվերից մեկը մյուսի բաժանարարն է.
    ա) 32 և 8, բ) 15 և 35, գ) 12 և 48,
    դ) 13 և 39, ե) 28 և 8, զ) 15 և 45։
    ?
    hարց
    3
    ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    5t511
    117 |
  15. Տրված են բնական թվի (բացի իրենից), բոլոր բաժանարարները՝ 1, 3, 5, 9, 15:
    Գտե՛ք այդ թիվը։ 45
  16. Գտե՛ք տրված թվի մի քանի բազմապատիկ.
    ա) 4=4, 8, 12, 16, 20, 24, 28, 32, 36, 40
  17. բ) 5=5, 10, 15, 20, 25, 30, 35, 40, 45, 50
  18. գ) 12=12, 24, 36, 48, 60, 72, 84, 96, 108, 120
    դ) 13=13, 26, 39, 52, 65, 78, 91, 104, 117, 130
  19. ե) 50=50, 100, 150, 200, 250, 300, 350, 400, 450, 500,
  20. զ) 101=101, 202, 303, 404, 505, 606, 707, 808, 909, 1010
  21. Գրե՛ք տրված թվերի բոլոր բաժանարարները, ապա ընտրե՛ք ամենամեծ
    թիվը, որն առկա է երկու ցուցակներում։
    ա) 12 և 30=6
  22. բ) 25 և 45=5
  23. գ) 40 և 16=8
  24. դ) 42 և 48=6
  25. Ընտրե՛ք այն թվազույգերը, որոնցում մի թիվը մյուսի բազմապատիկն է.
    ա) 24 և 8,
  26. բ) 16 և 36,
  27. գ) 12 և 48,
    դ) 13 և 36,
  28. ե) 21 և 7,
  29. զ) 15 և 25։
  30. Գտե՛ք 6-ի բազմապատիկ երկնիշ թիվ, որը 36-ի բաժանարար չէ։ 30
  31. 77 թիվն ունի ընդամենը երկու երկնիշ բաժանարար։ Գտե՛ք այդ բաժա
    նարարները։ 11 և 77
February 7

Unit7

Present Continuous –Ներկա շարունակական ժամանակ 

 Listen /լսի՛ր

We use the present Continuous tense to talk about actions that are often happening now, at the moment.

Ներկա շարունակակն ժամանակը ցույց է տալիս մի գործողություն, որը կատարվում է  հենց հիմա, այս պահին,

I am playingAm I playing?I am not playing
You are playingAre you playing?You are not playing
He is playingIs he playing?He is not playing
She is playingIs she playing?She is not playing
It is playingIs it playing?It is not playing
We are playingAre we playing ?We are not playing
You are playingAre you playing?You are not playing
They are playingAre they playing?They are not playing

Remember/Հիշի՛ր

make → making, write → writing.

run → running, sit → sitting.

 play → playing, cry → crying.

Underline the correct answer/ Ընդծի՛ր ճիշտ պատասխանը

He (is/are) playing video games.

I (am/are) writing a story.

We (is/are) running fast.

They (am/are) eating lunch.

Fill in the blanks with the correct form of the verb in Present Continuous/Գրի՛ր փակագծում գրված բայերի ներկա շարունակական ժամանակաձևի ճիշտ ձևը

I am playing with my friends.

They are running in the park.

She is eating an apple.

We are watching TV right now.

He is studying for the test.

Rewrite the sentences in the negative form (using “not”)/Նախադասությունները դարձրո՛ւ ժխտական՝ not օգտագործելով մասնիկը:

She is dancing. → she is not dancing

They are playing soccer. → They are not playing soccer

We are drawing pictures. → We aren’t drawing pictures

Make questions using the Present Continuous/Կազմի՛ր հարցեր՝ օգտագործելով Ներկա շարունակական ժամանակաձևը:

(you, play) → Are you playing?

(he, write) → is he writing?

(they, read) → are they reading?

Answer to the questions /Պատասխանիր հարցերին

What are you doing now? I am doing my classwork

What is your best friend doing now? He is talking now

What is your teacher doing now? My teacher is teachingWhat is your class is doing now? The class is playing PC games