Մայրենիի գիտելիքների ստուգում
Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները։
Ինչո՞ւ է անձրև տեղում
Ամպերը կազմված են ջրի փոքրիկ կաթիլներից, որոնք բարձրանում են օդ, երբ արևը տաքացնում է ծովը։ Կաթիլները մեծանում ու ծանրանում են, ապա անձրևի տեսքով թափվոմ են գետնին։Այս ջուրը լցվում է գետերը, որոնք հոսում են հետ՝ դեպի ծով։ Այս անվերջ ճանապարհորդությունը կոչվում է ջրի շրջապտույտ։
Արևը տաքացնում է ծովը և ջուրը վերածվում է անտեսանելի ջրային գոլորշու, որն էլ օդ է բարձրանում։ Ջրի տաք գոլորշին սառչում է ու վերածվում միլիոնավոր փոքրիկ կաթիլների, որոնցից էլ առաջանում են ամպերը։
Իսկ գիտե՞ս, թե ամպերն ինչպես են ճամփորդում երկնքում։ Քամիները փչում են ու ամպերը տարածում են երկնքում։ Երբ ամպերը հայտնվում են ավելի զով օդային գոտում, ջրի փոքրիկ կաթիլները միանում են իրար՝ ձևավորելով ավելի մեծ ու ծանր անձրևի կաթիլներ։ Երբ ջրի կաթիլները չափազանց մեծանում ու ծանրանում են, անձրևի տեսքով թափվում են ցած։ Բարձր սարերից վեր սառը օդը հաճախ սառեցնում է ջուրը, որը հետո թափվում է կարկուտի կամ ձյան տեսքով։ Անձրևի կաթիլները թափվում են 8-36 կմ/ժ արագությամբ։ Անձրևաջուրը հավաքվում է վտակների ու գետերի մեջ, որոնք հոսում են ներքև՝ դեպիցածրադիր վայրերը։ Որոշ գետեր թափվում են լճերի մեջ։ Մյուսները ջուրը վերադարձնում են ծով, որտեղից շրջապտույտը դարձյալ կրկնվում է։
Անձրև կարող է գալ միայն Երկիր մոլորակի և Սատուրն մոլորակի արբանյակ Տիտանի վրա։ Դա կապ ֆված է մթնոլորտի տարբեր ջերմաստիճանների հետ։ Երբ արեգակը ջերմացնում է անձրևի կաթիլները, երկնքում ծիածան է առաջանում։
Առաջադրանքներ
Մաս 1-ին
1 Ինչպե՞ս են առաջանում ամպերը։
Ջրի տաք գոլորշին սառչում է ու վերածվում միլիոնավոր փոքրիկ կաթիլների, որոնցից էլ առաջանում են ամպերը։
2 Ի՞նչ է պատահում, երբ ամպերը հայտնվում են զով օդային գոտում։
Երբ ամպերը հայտնվում են ավելի զով օդային գոտում, ջրի փոքրիկ կաթիլները միանում են իրար՝ ձևավորելով ավելի մեծ ու ծանր անձրևի կաթիլներ։
3 Ինչպե՞ս են ճամփորդում ամպերը։
Քամիները փչում են ու ամպերը տարածում են երկնքում։
4 Ի՞նչ է լինում, երբ արևը տաքացնում է ծավը։
Արևը տաքացնում է ծովը և ջուրը վերածվում է անտեսանելի ջրային գոլորշու, որն էլ օդ է բարձրանում։
5․ Ե՞րբ է երկնքում ծիածան առաջանում։
Երբ արևեն ու անձրևը իրար են հանդիպում։
Մաս 2-րդ
- Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար անձրևի մասին:
Անձրևի կաթիլները գոլորշիանում են և բարձրանումեն վերև։
- Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։
Փոքրիկ-մեծ
Զով-տոթ
Սառը-տաք
Ներքև-վերև
- Տեքստից դո՛ւրս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն։
Ամպերը կազմված են ջրի փոքրիկ կաթիլներից, որոնք բարձրանում են օդ, երբ արևը տաքացնում է ծովը։Պատ․
Իսկ գիտե՞ս, թե ամպերն ինչպես են ճամփորդում երկնքում։Հարց․
- Հետևյալ գոյականներից առաջ առարկայի հատկանիշ ցույց տվող (ինչպիսի՞ հարցին պատասխանող) բառեր գրի՛ր։
մեծ ամպեր
փոքրիկ մոլորակ
մեծ օվկիանոս
գեղեցիկ արև
սառը ջուր
5․ Ընդգծի´ր սխալ պատասխանը․
շրջապտույտ-ածանցավոր,
զով-պարզ,
ցածրադիր- բարդ, անվերջ-ածանցավոր։








