Հեքիաթ երեք վերջաբանով
Մի զինվոր տուն էր դառնում պատերազմից։ Նա շատ աղքատ էր, ունեցած-չունեցածը մի թմբուկ էր միայն։ Բայց տրամադրությունը հրաշալի էր, չէ՞ որ երկար տարիների բացակայությունից հետո վերջապես տուն էր վերադառնում։ Դրա համար էլ չորսբոլորը հնչում էր նրա թմբուկի ուրախ դղըրդոցը. «Դըմփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ, դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»։
Քայլում էր նա ճանապարհով, մեկ էլ մի պառավի հանդիպեց։ – Է՜յ, փառապանծ զինվոր, պատահաբար մի սոլդո չե՞ս ունենա։ – Հաճույքով քեզ երկուսը կտայի, տատիկ, եթե ունենայի, բայց ոչ մի սոլդո չունեմ։ – Իսկապե՞ս չունես։ – Հենց այս առավոտյան քրքրեցի գրպաններս, բայց ոչինչ չգտա։ – Իսկ դու մի անգամ էլ նայի՛ր, լա՜վ փնտրիր։ – Գրպանո՞ւմս։ Լա՛վ, կփնտրեմ, եթե ուզում ես, բայց վստահ եմ, որ… վա՜յ, էս ի՞նչ բան է… – Սոլդո, տեսնո՞ւմ ես, ուրեմն կա։ – Երդվում եմ, որ չգիտեի այդ մասին։ Հրաշալի է։ Վերցրո՛ւ, տատի՛կ, այն քեզ երևի ավելի շատ է պետք։ – Շնորհակալ եմ, զինվոր,- ասաց պառավը,- փոխարենը ես էլ քեզ մի բան կտամ։ – Իսկապե՞ս, բայց ինձ ոչինչ պետք չէ։ – Քեզ մի փոքրիկ կախարդանք կնվիրեմ։ Ուշադի՛ր լսիր։ Ամեն անգամ, երբ հնչի թմբուկդ, բոլորը կսկսեն պարել։ 3 – Ի՜նչ զվարճալի կախարդանք է։ Շնորհակալ եմ, տատի՛կ։ – Սպասի՛ր, սա դեռ բոլորը չէ։ Մարդիկ կսկսեն պարել և չեն կարողանա կանգ առնել, քանի դեռ չես դադարեցրել թմբուկը խփել։ – Ա՛յ քեզ լավ բան։ Չգիտեմ դեռ, թե ինչ կարող եմ անել այս նվերով, բայց երևի պետք կգա։ – Էն էլ ո՜նց։ – Ցտեսությո՜ւն, տատի՛կ։ – Ցտեսությո՜ւն, զինվո՛ր։ Եվ թմբկահարը շարունակում է ճանապարհը դեպի տուն։ Գնում է իր ճանապարհով, մեկ էլ անտառից դուրս են թռչում երեք ավազակ։ – Քսա՛կդ կամ կյա՛նքդ։ – Վերցրե՛ք, Աստծու սիրուն, պայուսակս էլ վերցրեք… Միայն թե այն դատարկ է։ – Ձեռքերդ վե՛ր, թե չէ կկրակենք։ – Լսում եմ, պարոնայք ավազակներ։ – Որտե՞ղ ես թաքցրել փողերդ։ – Եթե ունենայի, երևի գլխարկիս մեջ կպահեի։ Ավազակները նայեցին գլխարկի մեջ, բայց այն դատարկ էր։ – Իսկ գուցե ականջս կմտցնեի։ Նայեցին ականջի մեջ՝ ոչինչ չկար։ – Չէ՛, ավելի շուտ քթիս ծայրին կդնեի, եթե փող ունենայի։
Continue reading